Ամերիկացի սնոուբորդիստուհի Քեյթլին Ֆերինգթոնի ծնողները հարկադրված վաճառել են իրենց ֆերմայի բոլոր կովերը, որպեսզի դուստրը կարողանա մեկնել Սոչիի օլիմպիական խաղեր:
Հայտնի է, որ ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ազգային հավաքականները եւ հատկապես ոչ այնքան ճանաչում ունեցող մարզիկները ստիպված են իրենք ճանապարհ հարթել դեպի օլիմպիական երազանքների իրականացում:
24-ամյա մարզուհին NBC-ին խոստովանել է, թե մարզումային հավաքների համար վճարելու նպատակով Սաննի-Վալիում սեփական ֆիրմա ունեցող իր ծնողները հրաժարվել են բոլոր կովերից: «Ամեն շաբաթ մրցումների մեկնելուց առաջ` չորեքշաբթի օրերին, ես նմանվում էի խոշոր եղջերավոր անասուն վաճառողի: Վաղ առավոտյան հայրս կենդանիներին բարձում էր բեռնատար ու նրանց տանում էինք շուկա: Ստացվող գումարները ծախսվում էին մրցումների մեկնելու վրա: Արդյունքում, մենք այլեւս ոչ մի կով չունենք: Ծնողներս հասկանում էին, որ սնոուբորդ շատ եմ սիրում եւ աջակցում էին ինձ, որպեսզի հաջողության հասնեմ սպորտում», – Ֆերինգթոնի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Global Look Press-ի
ԱՄՆ-ը չի ֆինանսավորում, բայց հաղթողի պատվին հնչում է այդ երկրի հիմնը: Ինչու, ինչ իրավունքով, ինչ հիմքով: ՀՀ-ից շատ չկա, ՀՀ-ն սիրում է չէ՞, օրինակներ վերցնել դրսից….հեսա կվերցնի այդ քստմնելի, բացարձակ անհիմն օրինակն ու մեր առանց այն էլ շատ սակավաթիվ մարզիկներով հանդես եկող պատվիրակություններից միայն հուշեր կմնան: