Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատակիցները պնդում են, թե ճնշումներ կան, գործատուները` հակառակը

Փետրվար 03,2014 17:33

Օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, թե նախաձեռնությունը ահազանգեր է ստացել մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, որոնք դժգոհում են, թե իրենց ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր, ինչի իրավունքը գործատուն չունի, քանի որ ՍԴ որոշումը կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը` այդ կետով: Այդ կազմակերպությունների թվում են մի շարք հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ, այդ կազմակերպություններից են «Արմսվիսբանկը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գարանտ ինշուրանսը»:

Aravot.am-ը նշված կազմակերպություններից պարզաբանումներ ստացավ տարածված ահազանգերի վերաբերյալ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ իրենց մոտ ճնշումներ չեն իրականացվում ու փոխանցեց հետևյալը. «Առաջին անգամ եմ լսում նման բան, որ մարդկանց ասեն, առավել ևս ստիպեն, թե ընտրեք ֆոնդեր: Նման բան չկա: Այս պահին ոչինչ չի պահվում, քանի որ օրենքը կասեցված է: Ֆոնդերի հետ կապված օրենքը դեռ կասեցված է, ինչի՞ մասին է խոսքը»:

Aravot.am-ը նույն խնդրի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել նաև ԿԳ նախարարություն: Գերատեսչությունից մեզ տեղեկացրին, որ շուտով կպատասխանեն:

«Արմսվիսբանկից» ստացանք հետևյալ գրավոր պատասխանը. « Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք, որ այս անգամ ևս հա­վատարիմ մնալով իր սկզբունքներին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դրսևորելու է քա­ղաքական չեզոքություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրեն­քի և դրա կիրառման հարցերի շուրջ: Բանկն իր գործունեության ընթացքում ղեկա­վարվելու է միայն ՀՀ օրենսդրության պահանջներով: Ցանկանում ենք միաժամանակ տեղեկացնել, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին փոխհատուցելու է «Կուտակային կենսաթոշակների մա­սին» ՀՀ օրեն­քով սահ­ման­ված պարտադիր վճարներ կատարելու արդյուն­քում աշխատակից­ների զուտ աշխատավարձից նվազած գումարները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728