Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքից Հայաստան եկող դիզվառելիքը որակի խնդիր ունի. ՊԵԿ

Փետրվար 03,2014 17:24

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին epress.am-ի հրապարակած տեղեկությունները, որ արդեն մի քանի օր է, ինչ Իրաքից Հայաստան եկող դիզվառելիքի մուտքն արգելել են:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից։ Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ Մաքսային միության անդամ չէ, Ռուսաստանից ներկրվող բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծումը կիրականացվի ՄՄ-ի չափանիշներով։ Այսինքն, այն, ըստ էության, չի մաքսազերծվի:

«Լրատվամիջոցները, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը, եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում: Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ` հետևողականություն դրսևորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդ կերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին»,- Aravot.am-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728