Շաբաթ օրը Ազգային Ժողովի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով«Դեմ եմ» նախաձեռնությանը: Այս մասին գրել է panorama.am-ը: Կայքի հետ զրույցում նրանցից մեկն ասել է, որ իրենք տհաճ անակնկալի են եկել, երբ պարզել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահում է արվել, մինչդեռ հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ինչ-որ բան փոխել է իրավիճակում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշեց, որ շուրջ 50 աշխատողներ դիմել են աշխատակազմի ղեկավարին, որպեսզի իրենց աշխատավարձից պահում չկատարվի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում