Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դեմ է «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողովին

Փետրվար 03,2014 17:14

«Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի, որովհետև ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում էր խորհրդարանական ընդդիմադիր ուժերի`49 պատգամավորների ստորագրությամբ առաջարկը`գազի պարտքի գոյացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին:

Նկատենք, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի`«Գազպրոմին» վաճառքից հետո պարզվեց, որ ընկերությունը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել:

«Դա մեզ համար ընդունելի չէ, ո՞ւմ հաշվին են այդ որոշումն իրականացնելու: Ես նոր-նոր էդ որոշումը տեսնում եմ: Նման որոշումները սովորաբար նախ պիտի քննարկվեն ներսում, առավել ևս համապատասխան հանձնաժողովում, պիտի կազմակերպել լսումներ, հանրագումարի բերել, նոր բերել: Այսինքն մի օրվա մեջ մենք պիտի որոշենք, թե ինչ ենք անո՞ւմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա հավելեց, որ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ պետք է քննարկումներ լինեին, որպեսզի հասկանալի լիներ, թե ինչի մասին է խոսքը:

«Սովորաբար ընդդիմությունը ոչ թե փորձում է խնդիրներ լուծել, այլ հասարակությանը ուզում է մատուցել, որ իրենք անգնահատելի հրեշտակային գործ են կատարում, և բոլորը սրիկաներ են, իրենք նոր են գլխի ընկել: Քաղաքական դաշտում դա չի անցնում, քաղաքական դաշտը նրա համար է, որպեսզի մարդիկ քննարկեն, հասկանան՝ ինչ են ուզում: Ես կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ անորոշ է՝ փաստաթղթեր ուզենք, պաշտոնատար անձեր կանչենք, հասարակական կազմակերպություններ կանչենք, քննարկենք: Ի՞նչը քննարկենք»,- նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ գազային պայմանագրերի հետ կապված ամբողջ գործընթացը հասարակությունից գաղտնի է պահվել, արդյոք քննարկելու անհրաժեշտություն չկա՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե կառավարությունն ասում է՝ ոչինչ էլ գաղտնի չի պահվել. «Կառավարությունը շատ հանգիստ կարող էր այս պայմանագրերը Ազգային ժողով չբերել, քանի որ օտարման ցանկում կար, բայց քանի որ հասարակական հնչեղություն կար, կառավարությունը գտավ, մենք էլ գտանք, որ քննարկվի»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասերը օտարման ենթակա գույք էր, քանի որ կար օտարման ենթակա կառույցների ցանկում: Նա նշեց, որ ընդդիմության արարքը քաղաքական դիվերսիա է, ոչ թե քաղաքական գործունեություն: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, ընդդիմությունը հարցեր է բարձրացնում, որոնց պատասխանը ինքը ցանկացած պահի կառավարությունից կարող է ստանալ, հետևաբար, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա:

Իսկ ումի՞ց պետք է հասարակությունը ստանա այդ հարցերի պատասխանները, նա հստակ պատասխան չտվեց. «Ենթադրենք էս հանձնաժողովը ստեղծեցինք, ստեղծեցինք նաև մազութի հանձնաժողովը, արդյունքները ի՞նչ են: Մեզ համար ընդունելի չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Վայ դեմ լինեմ Գալուստ Սահակյանին օրենքով չարգելված բոլոր մեթոդներով….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728