Վանաձորցի 51-ամյա Արտակ Բաղդասարյանը մտահոգված է «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններից:
Նա ասում է, որ կատարված փոփոխությունները չեն բխում ՀՀ շահերից, քանի որ արդեն մարտի վերջին միլիոնավոր ներգաղթյալներ ստիպված կլինեն բախելու հայրենիքի դռները այն դեպքում, երբ հայրենիքը պատրաստ չէ իր ուսերին վերցնելու այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցը:
Մյուս կողմից, ինքն ու իր նման հազարավոր աշխատանքային միգրանտներ հայտնվելու են ապրուստ հայթայթելու դժվարին խնդրի առջեւ:
«Ես այս պետությանը պետք չեմ: Հիվանդ մայր ունեմ այստեղ, թոռնատեր մարդ եմ, գնում եմ հանապազօրյա հացս ՌԴ-ում եմ հայթայթում, եթե այստեղ հնարավորություն լիներ, հո ես հիմար չեմ` վեր կենամ, գնամ ՌԴ կամ այլ երկիր`աշխատելու»,-Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասում է Արտակ Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նա ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները քայլեր կձեռնարկեն խնդրի կապակցությամբ եւ հարցը կլուծեն ի շահ հայերի:
Մանրամասները` տեսանյութում
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Խելացի մարդ։ Որը չես ասի պետությունը թալանող ավազակախմբի անդամներից և ոչ մեկին։