Aravot.am-ի տեղեկություններով, Ծաղկաձորում անհետ կորած «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Մաղրաձեն, որի դիակը քիչ առաջ փրկարարները գտել են սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքից, ամբողջ գիշեր մնացել է ձյան մեջ խրված, ինչի հետեւանքով էլ սառել է եւ մահացել:
Նա, ըստ որոշ տեղեկությունների, Ծաղկաձոր է մեկնել սնոուբորդ քշելու միայնակ եւ, ամենայն հավանականությամբ, երբ խրվել է ձյան մեջ, օգնության հասնող չի եղել:
Նշենք, որ Արչիլ Մաղրաձեին ոստիկանության ծառայողները եւ հրշեջ-փրկարարական ջոկատը փնտրում էին երեկվանից:
Լուսանկարը՝ carver.ru-ից