Փետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 1958 թ. ծնված Սվետիկ Ա.-ի տան դուռը:
Մեկնած օպերատիվ խմբին Սվետիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, վիճաբանության ժամանակ, նախկին հարևան Կարապետը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, ապա կոտրել իր տան մուտքի դռան փականը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարապետը 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ն է, որը նույն օրը, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են ապրանքագիտական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև
Լուսանկարը`glavred.info-ից