Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային ժառանգության պահպանությունը համընդհանուր պարտավորություն է

Փետրվար 03,2014 16:24

ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում 2012 թվականից իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ԻԿՕՄՕՍ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային կոմիտեների նախագահների և նրանց ներկայացուցիչների հանդիպումը, որը Համաշխարհային ժառանգության վայրերի և օբյեկտների կառավարման համատեքստում քննության առավ ազգային կոմիտեների համագործակցության հնարավորությունները: Միջազգային սեմինարը, որը վարում էր ԻԿՕՄՕՍ/Լեհաստանի նախագահ, Լյուբլինի համալսարանի պրոֆեսոր Բոգուսլավ Շմիգինը, քննության առավ, մասնավորապես, նախկին սոցիալիստական և հետխորհրդային տարածքի երկրների ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեների և ժառանգության պրոֆեսիոնալների միջև համագործակցության և առաջատար փորձի փոխանակման հնարավորությունները և ուղղությունները` հաշվի առնելով ժառանգության պահպանության շրջանակի ընդհանրությունները այդ երկրներում օրենսդրություն, պահպանության մեթոդաբանություն, կառավարման մոդել, կրթական համակարգ: Հանդիպմանը ներկա ազգային կոմիտեները Վրաստան, Հայաստան, Լատվիա, Էստոնիա, Ուկրաինա, Լեհաստան Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կատարման և Համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման խնդիրներից զատ կարևորեցին նաև ազգային/տեղական ժառանգությունների պահպանության ընթացակարգերի բարելավումը, օրենսդրական շրջանակի կատարելագործումը, ինչպես նաև ժառանգության պահպանության ընդգրկումը համալսարանական կրթական համակարգում:

Kiev2

Կիսելով հանդիպմանը ներկա ԻԿՕՄՕՍ/Ուկրաինայի նախագահ Միկոլա Յակովինայի անհանգստությունը Կիևում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ և ի համերաշխություն ԻԿՕՄՕՍ/Ուկրաինայի` հանդիպման ավարտին մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որում ասվում է. «ԻԿՕՄՕՍ-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային կոմիտեները իրենց անհանգստությունն են հայտնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ: Մենք խորապես ցավում ենք, որ վերջին դեպքերը հանգեցրին մարդկային կորուստների և դիմում ենք ընդհարման բոլոր կողմերին` գտնել խաղաղ ու ժողովրդավարական լուծում: Մենք կիսում ենք ուկրաինացի մեր գործընկերների անհանգստությունն առ այն, որ վտանգված են ոչ միայն ռազմական ընդհարումների էպիկենտրոնին շատ մոտ գտնվող ու ճարտարապետական հուշարձաններ հանդիսացող Գեղարվեստի ազգային թանգարանի և Ուկրաինայի խորհրդարանական ազգային գրադարանի շենքերը, այլև դրանցում պահվող արժեքավոր հավաքածուները»:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728