Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» 7 տարվա անդամը հեռանում է կուսակցությունից հիասթափված

Փետրվար 03,2014 16:14

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միության անդամ Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարեց կուսակցության շարքերը լքելու մասին:

«Հիմնական տարաձայնությունները կուսակցության կուրսի հետ սկսվեցին երկու տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ կտրականապես համաձայն չէի այն նախընտրական ցուցակի հետ, որը ներկայացվեց ԿԸՀ: Այդ պատճառով չմասնակցեցի նույնիսկ քարոզարշավին, այլ մասնակցեցի միայն մեծամասնական թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի քարոզարշավին: Տարաձայնություններ եմ ունեցել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետ` նախագահական ընտրությունների հետընտրական փուլում, այդ թվում Վովա Գասպարյանի հետ աղոթելու հետ կապված: Բավականին շատ անհամաձայնություններ ունեի «Բարեւ Երեւան» Դաշինքի սահմաններում, սկսած ցուցակից, որն, ըստ ավանդույթի, բավականին անհաջող էր:Այդ ցուցակում ինձ պահեց միայն այն, որ ցուցակի առաջին համարը Արմեն Մարտիրոսյանն էր: Բայց համաձայն չեմ եղել Դաշինքի քարոզարշավի ձևաչափի, գործողությունների ծրագրի հետ»,- Aavot.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, 7 տարի «Ժառանգության» անդամ լինելով՝ հեռանում է հիասթափված. « Եթե 7 տարի առաջ գալիս էի մի կուսակցություն, ուր առաջին դեմքերն էին Վարդան Խաչատրյանը, Լարիսա Ալավերդյանը , ապա հիմա հեռանում եմ մի կուսակցությունից, որի առաջին դեմքն է Ռուբեն Հակոբյանը, ում հայացքները բացարձակապես չեմ կիսում: Այնուամենայնիվ, հիասթափված եմ… մթնոլորտը, ընդհանուր թիմի գործողությունները ղեկավարում են առնվազն ոչ այնքան գաղափարները կրող մարդիկ: «Ժառանգության» աշխարհայացքը բավականին փոխվեց»:

Նա ասաց, որ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին չի ասել իր որոշման մասին. «Մայիսից հետո ընդամենը մի անգամ եմ տեսել Րաֆֆի Հովհաննիսյանին, այն էլ` պատահաբար»:

Ակտիվիստը դուրս գալու մասին դեռ ֆորմալ դիմումը կուսակցություն չի ներկայացրել, բայց ասաց` բացառվում է, որ փոշմանի դիմումը հանձնելու ու կուսակցության շարքերը լքելու իր որոշումից:

Նա նաեւ վստահեցրեց, որ այլ կուսակցություն տեղափոխվելու մտադրություն չունի. «Որովհետեւ որքան էլ չքննադատեմ «Ժառանգությանը», չեմ տեսնում որեւիցե այլ կուսակցություն, որն ավելի լավը լինի, քան «Ժառանգությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ցավով, բայց համամիտ եմ՝ Դանիելի հետ։ Անհասկանալի պատճառներով Ռաֆֆին իր խմբի անդամներին թողած, սկսեց փնտրել ու խրախուսել մեկ այլ այլընտրանքայիններ՝ ազատ դեմոկրատներ, Թևան, և այլոց, իսկ Ռուբենը՝ համոզված եմ պատրաստ սպասում է ցանկացած պահի
    որևէ երկրի դեսպան գնալ և իհարկե ուզունդարա պարել կեղծ նժդեհականների դուդուկի տակ։

  2. ՀԱՅՈՒՀԻ says:

    Է, Դանիել ջան, մենակ դու չես, Րաֆֆիին շատերն էին հավատում ու վստահում, բայց անցած տարվա իր գործերից հետո հասկացանք, որ՝ չէէէէէէէէէէէէէէէ…………….

  3. Արսեն says:

    «Ժառանգությունը» 7 տարվա մեջ ի՞նչ ա արել, որ մեկ էլ մի անդամի հեռանալը կարևոր լուր դառավ: Ես արդեն մի անգամ գրել էի, որ Դանիելը պարապ ա մնացել, եղանակից ա խոսում արդեն մենակ, հիմա հուսով եմ արդեն ավելի քիչ կերևա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728