Հայաստանի 4 պաշտոնաթող դատավորների գանգատներին առաջնակարգություն տալու ու արագացված ընթացակարգով քննելու՝ ՄԻԵԴ որոշումը պետք է մեսիջ լինի գործադիր իշխանությանը՝ հանգիստ թողնել դատավորներին:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գանգատաբեր չորս պաշտոնաթող դատավորների` Տարիել Մանուկյանի, Լյովա Գաբրիելյանի, Ֆրունզե Ձվակերյանի և Միշա Ասատրյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ չպետք է ընդունել այնպիսի օրենքներ, որոնց հետադարձ կիրառությունը հարվածելու է դատավորների աշխատավարձերին ու թոշակներին, ինչը հակասահմանադրական է:
Ըստ Արա Ղազարյանի` ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու վերաբերյալ Հայաստանի դեմ երկու գանգատ է եղել, որոնցից մեկն ավարտվել է հաշտությամբ, իսկ մյուսով պետությունը գրություն է ուղարկել ՄԻԵԴ՝ ասելով, որ սկսում է դատախազ Հայկ Մարգարյանի թոշակի չվճարված մասի վճարումը, և գործը հանգուցալուծվել է: Հայկ Մարգարյանին թոշակից զրկել էին, նա դիմել էր դատարան, գործը շահել, բայց դատական ակտը չէր կատարվում՝ արդյունքում մոտ երկու տարի դատախազը թոշակ չէր ստանում:
Պաշտոնաթող դատավորների առնչությամբ ևս ուժի մեջ մտած դատարանի որոշումը չէր կատարվել: Ժամանակին նրանք դիմել էին սոցապ մարմիններին՝ խնդրելով վերահաշվարկել իրենց կենսաթոշակը և հավելավճարը՝ 2009թ. իրավակարգավորմամբ, կենսաթոշակը գոյանում էր աշխատավարձի 75 տոկոսի չափով: Աշխատավարձի և կենսաթոշակի միջև տարբերությունը մեծ չէր, և օրենքն ասում էր՝ այն անձը, ով աշխատել է 10 տարի՝ որպես դատավոր, արդեն կարող է այդ ռեժիմով գնալ թոշակի:
Սոցապ մարմինը հրաժարվում է՝ ասելով, որ օրենքում չկա հավելավճարը հաշվարկելու սահմանված կարգ: Դատավորները դիմում են դատարան, գործը շահում են, որոշումը մտնում է ուժի մեջ, սոցապ նախարարությունը մեկ տարի դատարանի որոշումը տարբեր առիթներով չի կատարում: Այդ ընթացքում նոր օրենք է ընդունվում, որն այլ ձևի հաշվարկման մեխանիզմ էր առաջարկում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ԴԱՀԿ-ն մենակ քաղաքացիների տները վերցնել գիտի՞….թող սոցապից ստանա…