Այսօր Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում գտնվող Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դիակը: «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ Մագրադձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նախորդ տարվա հուլիսին էր հայտարարել Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:
Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն էր ստացել միջազգային տնտեսագիտության և իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Արչիլ Մագրադձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում