Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցնում ենք Գանգրափետուր հավալուսնուն (Տեսանյութ)

Փետրվար 03,2014 15:50

Հանքարդյունաբերության եւ որսագողության հետեւանքով Հայաստանը կորցնում է «Կարմիր գրքում» գրանցված թռչնատեսակներ`

Մոխրագույն կռունկ, Սեւ անգղը, Գանգրափետուր հավալուսին, Տափաստանային հողմավոր բազե: Այսօր այս մասին «Էկոլուր» ակումբում ահազանգեց «Թռչնասերների ակումբ» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը:

Նրա ներկայացմամբ` եթե այս տեմպերով շարունակվեն շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցությունները, ապա Հայաստանում թփուտներին ու ծառերին, կանաչին սովոր թռչուններին կփոխարինեն անապատային թռչունները:

Տիկին Ադամյանի ներկայացմամբ`Մելիք գյուղի Թուխմանուկի հանքավայրի մոտ ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ ջրային միջավայրի բավականին լուրջ փոփոխություններ կան. «Ջրի մեջ կան էլեմենտներ, որոնք վնաս են պատճառում ընդհանուր ֆլորային ու ֆաունային: Այդտեղ բավականին լավ թռչնաշխարհ պիտի լիներ, բայց մենք հայտնաբերեցինք դաշտերում մեծ քանակի ճուռակի եւ տափաստանային ճուռակի: Ինչո՞ւ էին մեծ, որովհետեւ, երբ դաշտերը սկսում են փորել, կրծողները դուրս են գալիս, թռչունները հավաքվում են այդ դաշտերի վրա: Ոչ մի ուրիշ տեսակի թռչուն չհայտնաբերեցինք այդ տարածքում: Եթե մենք դեգրադացիայի ենթարկենք մեր լանդշաֆտները, դա կհանգեցնի լուրջ վտանգների: Որտեղ զարգացնում ենք հանքարդյունաբերությունը, պետք է զգույշ լինել շրջակա միջավայրի հանդեպ»:

Սիլվա Ադամյանի դիտարկմամբ` եթե Թեղուտի հանքավայրը շահագործվի, թռչնաշխարհում լուրջ կորուստներ կլինեն:

Մանրամասն` տեսանյութում

Տիկին Ադամյանը նաեւ նշեց, որ Մեղրիի շրջանից Սափսան տեսակի գիշատիչ թռչուններին գողանում են եւ ապօրինի ճանապարհով դուրս հանում արտերկիր` վաճառքի:Այս գիշատչի գինը սկսվում է 5000 դոլարից: Ընդ որում, տիկին Ադամյանը մտավախություն հայտնեց, որ նման որսագողության մեջ նաեւ մասնագետների մատն է խառը:

Բնապահպանների համար, վերջերս էլ անհանգստության առիթ դարձած Մագիլի քարանձավի մասին էլ, տիկին Ադամյանն ասաց` անհեթեթություն է, որ այն դառնա թանգարանային նմուշ. այդպիսով կենսաբազմազանությունը ուղղակի կկորի. «Ես չեմ հասկանում մարդիկ ինչով են մտածում. ասում են Կոմիտասի երաժշտությունը միացնենք, թող մարդիկ անցնեն: Դա նույն բանն է, որ մարդիկ փորձեն մի հատ արգելավայրում երաժշտություն միացնեն, ու դրա տակ տուրիստներին տանեն, բերեն: Ապշած եմ, մարդկանց մակարդակն ինչքան ցածր պիտի լինի, որ նման բան ասեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728