Լրահոս
Օրվա լրահոսը

Շարլ Ազնավուրը իր ներկայությամբ պատվել է Ցյուրիխի գերմրցաշարը (Ֆոտոշարք)

Փետրվար 03,2014 15:45

«Zurich Chess Challenge 2014» 23-րդ կարգի գերմրցաշարի 4-րդ տուրի մեկնարկից առաջ կազմակերպիչների եւ հյուրերի ուշադրությունը սեւեռված է եղել իր ներկայությամբ մրցաշարը պատված աշխարհահռչակ Շարլ Ազնավուրի վրա:

Մեծ հայը Ցյուրիխ ժամանել էր Լեւոն Արոնյանի եւ կազմակերպիչների հատուկ հրավերով: Մինչեւ մասնակիցների` խաղատախտակների առջեւ նստելը, շանսոնի արքան շփվել եւ զրուցել է Լեւոն Արոնյանի ընտանիքի անդամների, շախմատիստների, մրցաշարի հյուրերի հետ, որոնց մեջ եղել է նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը` Կլարա Շահենովնա Կասպարովան, ՀՇՖ գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:

Իսկ երբ եկել է տուրը սկսելու ժամը, Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա պարտիայի, որում Արոնյանը խաղում էր սպիտակներով, առաջին քայլը կատարելու իրավունքը Լեւոնը վստահել է իր մեծ հայրենակցին:

Այդ օրը Արոնյանը հաղթանակ տարավ: Հաղթեց նաեւ Մագնուս Կարլսենը: Այսօր կայանալիք 5-րդ տուրից առաջ, որում Արոնյանը խաղալու է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 1-ին եւ 2-րդ համարները «պոկվել են» մրցակիցներից եւ ամենայն հավանականությամբ, միմյանց միջեւ են որոշելու ընդհանուր հաղթողին:

Մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորված են այսպիսի հաջորդականությամբ. Կարլսեն` 7,0 միավոր, Արոնյան` 6,0, Հիկարու Նակամուրա, Ֆաբիանո Կարուանա եւ Վիշվանաթան Անանդ` 3,0-ական, Բորիս Գելֆանդ` 1,0:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Գագիկ Հովհաննիսյանի, Chesspro-ի եւ Chessbasse-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728