Յութուբ կայքում ավելի քան 60 հազար դիտում հավաքած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմն արդեն հասանելի է անգլերեն ենթագրերով: Տեսաֆիլմը ներկայացնում է հանքարդյունաբերվող Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի կենդանի պատկերը:
«Համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիան և, փաստորեն, նրա գործակից տեղական տարբեր օղակների պաշտոնյաները Հայաստանը ենթարկում են էկոգաղութացման: ՀՀ կառավարությունը, հանքարդյունաբերող ընկերություններն ու այդ ծրագրերը հովանավորող բանկերն անդադար խոսում են, թե իբր հանքարդյունաբերությունից ստացված գումարներով զարգացնում են Հայաստանը: Ավելի քան քսան տարի է՝ անկախ Հայաստանում հանքեր են շահագործվում: Ինչո՞ւ շարքային հայ մարդը մինչև օրս չի ապրում այդ «զարգացած» Հայաստանում: Շենացող երկրից այսքան արտագաղթ կլինե՞ր: Արդյոք ապահո՞վ է Հայաստանը, եթե դատարկվում են մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գոյատևել կոտրված ողնաշարով»:
Տեսանյութը`
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)