Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ , որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իրականացրել է իր խոստացած 1-ին փոփոխությունը Շիրակի մարզային ոստիկանությունում. նրա հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է այս համակարգում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում նաև Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը: Վահրամ Ենգոյանն էլ արժանացավ Կարեն Բաբակեխյանի ճակատագրին, ընկավ կադրերի ռեզերվ: Նրա գործընկերների բնութագրմամբ, վերջինս վատ աշխատող չի եղել, վազվզող անձ էր, թեև սիրել է կոշտ-կոպիտ մեթոդների կիրառումը: Այսօր կեսօրին պարզ կդառնա, թե ում կնշանակեն նրա փոխարեն: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ազատել փոխոստիկանապետին, ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դա կատարվել է բարեփոխումների համատեքստում:
Մինչդեռ, ոստիկանության կոլեգիայի նիստի մասնակիցների պատմելով, Վլադիմիր Գասպարյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից ու Գյումրու երկու ոստիկանապետերից բացի, թափահարել է նաև փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին «դուխ չունենալու» ու Վարդան Ղուկասյանի տղային ու նրա ընկերներին կարգի չհրավիրելու պատճառով: «Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»,- զայրացել էր Վլադիմիր Գասպարյանը :
Իսկ մոտ 10 օր առաջ Գյումրի այցելած Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե Կարեն Բաբակեխյանից բացի, կլինե՞ն այլ պաշտոնազրկումներ, պատասխանել էր. «Էլի կլինեն կադրային փոփոխություններ, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր քավոր-սանիկական, ազգակցական, ցեղական կապեր ունեն և չեն հասկանում, որ իրենք ոստիկան են և վեր պետք է կանգնեն էդ կապերից, որ նշանակություն չունի ով է իրավախախտը, ով է անօրինականություն անում, ազգականդ ա, սանիկդ ա, քավորդ ա, հարևանդ ա , եթե նա հանդգնել է , ապա դու պարտավոր ես նկատել և տեսնել…
Եվ մեղադրեցի անձնակազմին նրա մեջ, որ իրենք այնուամենայնիվ տեղայնության խնդիրներ ունեն և խնդիր եմ դրել, ովքեր տեղայնացված են, ովքեր կշարունակեն նման ձև աշխատել՝ շատ արագ կերպով կազատեն մեր շարքերը: Եվ նոր ոստիկանապետին (խոսքը Շիրակի մարզի նոր ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի մասին է) դրված է այդ խնդիրը` ազատվել բոլոր նրանցից, ովքեր իրենց ապրելաձևով, շփումներով և այլն երևույթներով վարկաբեկում են համակարգը: Ես կոլեգիայի նիստին հայտարարել եմ , որ 2014 թվականին չի հանդուրժելու այն, ինչ հանդուրժել է 2012, 2013 –ին»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էդքան տեղը ապրի Վովա Գասպարյանը, որ էդ 2 միլիցեքից ազատեց Շիրակի մարզը` Բաբակեխյանին ու Վահրամ Ենգոյանին հանեց, մե խերով գործմ էրած չկան