Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013թ. Հայաստանը լքել է 33,23 հազ. քաղաքացի, կամ այնքան մարդ, որքան բնակվում են Արարատ և Վեդի քաղաքներում՝ միասին վերցված։
Ըստ Civilnet– ի, Անցած տարի Հայաստան ժամանած և մեկնած անձանց բացասական հաշվեկշիռը կազմել է 26,4 հազար։ Այսուհանդերձ, նախորդ երեք տարիների համեմատ բացասական հաշվեկշիռը զգալիորեն կրճատվել է։ Ազգային անվտանգության ծառայության՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգով կատարված հաշվառման համաձայն՝ 2010թ. սահմանահատումների հաշվեկշիռը բացասական էր 37,94 հազ. մարդով, 2011-ին՝ 43,48 հազ-ով, 2012-ին՝ 44,8 հազ-ով:
Միայն վերջին հինգ տարիներին՝ ներառյալ 2009թ., Հայաստանը լքել է 172 հազ. մարդ։ Այս ժամանակահատվածում Հայաստանից փաստացի հեռացել այնքան մարդ, որքան բնակիչներ ունեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը միասին վերցված։ Երկու այս մարզերում, 2011թ. մարդահամարի տվյալներով, առկա բնակչության թիվը կազմել է համապատասխանաբար 120 հազ. և 47,6 հազ.։
Հայաստանի քաղաքացիների և ընդհանուր առմամբ ժամանած ու մեկնած անձանց բացասական հաշվեկշիռների 7 հազ. տարբերությունը պայմանավորված է նրանով, որ, օրինակ՝ Սիրիայից Հայաստան է ժամանել մոտ 4,5 հազ. մարդ, մեկնել՝ 2,6 հազ.։ Բացի այդ՝ Հայաստան ժամանած և մեկնած Վրաստանի քաղաքացիների հաշվեկշիռը անցյալ տարի դրական էր՝ 1,25 հազ-ով։
Արմենակ Չատինյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում