Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինական ընդդիմությունը որոշիչ շաբաթ է խոստանում. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 03,2014 13:13

Ընդդիմադիրները պատրաստվում են աշխարհազորային ջոկատներ ստեղծել, Յանուկովիչի կողմնակիցները՝ «Ուկրաինական ճակատ»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  Ուկրաինական ընդդիմությունը խոստանում է, որ սկսվող շաբաթը որոշիչ է դառնալու երկրում արդեն գրեթե երեք ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առումով: Այս մասին ընդդիմության ղեկավարները հայտարարեցին կիրակի օրը՝ Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովից Կիև վերադառնալուց անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ այդ համաժողովի ընթացքում ընդդիմության երեք առաջնորդները` ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը և նախկին արտգործնախարար, գործարար Պյոտր Պորոշենկոն հանդիպեցին նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ակնհայտ էր, որ մյունխենյան հանդիպումներից հետո ուկրաինական ընդդիմության առաջնորդների ելույթների տոնայնությունը կտրուկ կերպով փոխվել էր:

«Ողջ աշխարհը ոչ թե պարզապես հետևում է մեր պայքարին, աշխարհը որոշել է աջակցել մեզ: Մենք այլևս խոսքերի կարիքը չունենք: Ուկրաինացիները կոնկրետ գործողություններ էին պահանջում, և մեզ նման գործողություններ արդեն իսկ խոստացել են», – հայտարարում էր «Բատկիվշչինա»-ի առաջնորդը:

Ընդդիմության առաջնորդներից ևս մեկը` ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտարարեց, որ մյունխենյան հանդիպումներից հետո փոխվում է նաև ընդդիմությանը վերաբերմունքը իշխանության հետ վարվող բանակցությունների նկատմամբ:

«Մենք Յանուկովիչի հետ այլևս խոսակցության որևէ թեմա չունենք: Մենք կարող ենք այստեղ փողոցում խոսել միայն այն պատգամավորների հետ, ովքեր կորոշեն լքել այդ արյունալի ավազակախումբը, որի նպատակը Ուկրաինայում ֆաշիստական կարգերի հաստատումն է», – նշում էր Լուցենկոն:

Առաջիկա գործողությունների մասին էլ երեկ Կիևի Անկախության հրապարակում խոսում էր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդը: Կլիչկոյի խոսքով՝ առաջիկա օրերին ուկրաինական ընդդիմությունը երկրի ողջ տարածքում սկսելու է հատուկ աշխարհազորային ջոկատներ` դրուժինաներ ստեղծել:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728