Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում ծառայության անցնող զինվորների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով՝ սեմինարներ կիրականացվեն

Փետրվար 03,2014 13:00

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2014թ. փետրվարի 1-ին, հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են այն բոլոր ծրագրերը, որոնք քննարկվել էին Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում:

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը կարևորել է ԼՂՀ փաստաբանության զարգացման գործընթացում ՀՀ փաստաբանների պալատի օժանդակությունը։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ գարնանը հնարավորություն կընձեռվի ԼՂՀ փաստաբանների պալատի փաստաբաններին մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին՝ հեռավար կարգով։

ԼՂՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ ԼՂՀ փաստաբանների պալատին նոր շենքային պայմաններով ապահովելու հարցը դրված է իրենց օրակարգում։
Կողմերը վերահաստատել են ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությունը ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում ծառայության անցնող զինվորների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով սեմինարներ իրականացնելու ծրագիրը, որը կմեկնարկվի գարնանը:

Առաջիկայում կքննարկվեն նաև ԼՂՀ իրավաբանների ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամ ընդունելության հարցերը, որոնք նույնպես կիրականացվեն հեռավար կարգով:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728