Լրահոս
Օրվա լրահոսը

Դ!ԵՄ ԵՄ. Իրավունքի նվաճման երթ փետրվարի 6-ին

Փետրվար 03,2014 12:57

Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է:

Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:

Երթը տեղի է ունենալու հետևյալ կերպ՝
Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝
Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ
Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց:

Նվաճենք մեր իրավունքը:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728