Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին ոստիկանության մասին իր կարծիքը չի փոխել․ նրանից 1 միլիոն են պահանջում. epress.am

Փետրվար 03,2014 12:31

Ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիից 1 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում արժանապատվությունը վիրավորելու համար։ Պատճառը Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության և կոնկրետ Դեմիրխանյանի հասցեին հնչեցրած արտահայտություններն են։ Մասնավորապես, Դեմիրխանյանը վիրավորվել է, երբ դատարանում Գասպարին ասել է, թե ոստիկանության ներկայացուցիչն «ավելի անարժապատիվ է, քան լճի ափին կանգնող կանայք»:

Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում էր ոստիկանության հայցը Գասպարիի դեմ, որով ակտիվիստից 50 հազար դրամ են պահանջում «Հարսնաքար» ռեստորանի մոտ բողոքի ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանությանը «ստոր, սրիկա, հանցագործ» անվանելու համար:

Ակտիվիստը դատարանում էլ վերահաստատել էր իր կարծիքը ոստիկանության մասին և հայտարարություն արել նաև Դեմիրխանյանի մասին։

Գասպարին Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանների արժանապատվությունը վիրավորում են հենց իրենք՝ ոստիկանները՝ անօրեն հրահանգներ կատարելով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728