Այսօր`խորհրդարանի հինգերորդ նստաշրջանի մեկնարկին, խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա ասաց, որ լրագրողների հարցերին չի պատասխանում, քանի որ ԲՀԿ-ն առաջիկայում համագումար է անելու:
«Ամենակարեւորը, ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում, քանի որ մենք անելու ենք համագումար, համագումարին իրոք կան հարցեր, որոնց պատասխանին սպասում է և հանրությունը, և դուք, և իմ կուսակցական ընկերները: Ձեր բոլոր հարցերին, որ պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ լսեք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողները հետաքրքվեցին՝ այսուհետ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին: «Եթե եկել եմ ԱԺ, ուրեմն մասնակցելու եմ»,-ասաց նա:
Լրագրողների մնացյալ բոլոր հարցերին ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ իր կուսակիցների հետ մշտապես կապի մեջ է և պարբերաբար քննարկում են իրենց անելիքները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ