Կոտրվածք ունեցող մարդկանց շատ հաճախ խորհուրդ են տալիս խաշ ուտել, որպեսզի ոսկորը շուտ կպչի: Այսօր «Հենարան» ակումբում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանն ասաց, որ դա ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիք է, եւ որ խաշը ոչ մի ազդեցություն էլ չունի ոսկորների կպնել-չկպնելու վրա. «Ընդհակառակը` մենք մեր վիրահատված հիվանդներին առաջարկում ենք խաշ չուտել: Ծանր սնունդ է, եւ աղեստամոքսային խնդիրներ կարող են առաջանալ»:
Բժիշկ Գալստյանը նաեւ ասաց, որ այս ձմռանը վատ մաքրված փողոցներում կուտակված ձյան եւ սառույցի պատճառով կոտրվածքներ ունեցող մարդկանց թիվը հիվանդանոցներում ավելացավ: Իսկ թե ինչպես վայր ընկնել կամ ինչպիսի կոշիկներ կրել, որպեսզի լուրջ վնասվածք չստանալ, նյութի մանրամասները եւ տեսանյութերը՝ շուտով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ից