Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվե՞ց համոզել

Փետրվար 03,2014 11:44

«Որեւէ բանն իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, որը դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Թեւան Պողոսյանը չէր մանրամասնել իր հրաժարականի պատճառները`միայն նկատելով, որ դրանք անձնական բնույթի են:

Այդ ընթացքում ամենատարբեր հրապարակումներ ու մեկնաբանություններ եղան այն մասին, որ Թեւան Պողոսյանին վախեցրել են, այլ պաշտոն են տալու կամ խմբակցության ղեկավար Զարուհի  Փոստանջյանի հետ են կապված թե նրա, թե Ռուբիկ Հակոբյանի հրաժարականները:

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանն էր հրաժարվել խմբակցության ղեկավարի պաշտոնից`դարձյալ չմանրամասնելով պատճառները եւ անցած նստաշրջանի ողջ ընթացքում Ռուբիկ Հակոբյանի գործունեությունը «Ժառանգության» շրջանակներում բավականին պասիվ էր:

Երկու օր առաջ Թեւան Պողոսյանը երկրորդ ֆեյսբուքյան գրառումը կատարեց`տեղեկացնելով, որ ետ է վերցնում մանդատից հրաժարվելու իր դիմումը:

Նույնիսկ այսօր Թեւան Պողոսյանը չի ցանկանում խոսել իր հայտարարությունների մասին: «Իմ որոշումներն իմ անձնական խնդիրների դաշտում են եղել, քանի որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի`ոչ էլ ցանկություն ունեմ հանրային քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը ժպիտով արձագանքեց հարցին`Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվե՞ց Ձեզ համոզել:

Մեր դիտարկմանը`պատճառներն այդպես էլ գաղտնի՞ կմնան, Թեւան Պողոսյանն ասաց. «Դե, եթե անձնական են, գոնե իմ մեջ կմնան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728