News.am.Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արք. Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
Սրբազան, տեղյակ եք, որ ձեր սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Վրաստանում:
-Դուք ինձանից ի՞նչ եք ուզում լսել այդ դեպքում: Դեռ ոչ, չգիտեմ, տեղյակ չեմ:
-Այժմ նրան էքստրադիցիայի կարգի համաձայն պետք է բերեն Հայաստան:
Կարդացեք նաև
Լավ կլիներ ինքը գար:
-Աշոտ Սուքիասյանի հայտնաբերումից հետո ի՞նչ եք ակնկալում, օֆշորային պատմությանը վերջակետ կդրվի՞:
Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, ես բան չեմ կարող ասել, դա իրավապահների գործն է, իմ հետ ի՞նչ կապ ունի:
-Ուրախ չե՞ք, որ նրան վերջապես հայտնաբերել են:
Ուրախ կլինեի, երբ որ ինքը գար, դա ավելի ազնիվ կլիներ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: