Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1 տոննա հերոինի ճակատագիրը կորոշվի քննության ավարտից հետո (տեսանյութ)

Փետրվար 01,2014 23:38
Artur Bagdasaryan

Այսօր կայացած ասուլիսում  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ի թիվս այլ կետերի, իրենց 2014թ. ծրագրերի մեջ նշեց նաեւ Հայաստանի հոգեւոր անվտանգության հայեցակարգի մշակման մասին, ասելով, որ նախատեսվում է «աղանդավորական-կրոնական շարժումների հետ կապված» ծրագրեր իրականացնել, հոգեւոր անվտանգության համար ձեռնարկել պետության կողմից որոշակի միջոցառումներ:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է նման հայեցակարգի մշակումը եւ պետության կողմից որեւէ միջոցառման ձեռնարկումը համահունչ մեր Սահմանադրությանը, որով խղճի ազատության եւ պետության եւ եկեղեցու անջատ լինելու մասին սկզբունքներն են ամրագրված: Պարոն Բաղդասարյանն ասաց, որ մեր երկիրն ունի հոգեւոր անվտանգության տեսլական, պետք է հայտնաբերել այն խնդիրները, որոնք սպառնում են մեր ազգային եւ հոգեւոր անվտանգությանը, եթե դեռ չունենք այդ հարցի պատասխանը, չենք կարող խոսել եւ կանխակալ գնահատականներ տալ փաստաթղթին:

Մանրամասները տեսանյութում.

Նա պատասխանեց նաեւ Aravot.am-ի մյուս հարցին, որը վերաբերում էր վերջերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված 1 տոննա հերոինի ճակատագրին՝ ի՞նչ է լինելու այն, ե՞րբ եւ որտե՞ղ: Նկատենք, որ մինչ այդ իր խոսքում պարոն Բաղդասարյանը անդրադարձել էր նաեւ այդ դեպքին, նկատելով, որ Մեղրիի մաքսակետի արդիականացման շնորհիվ է հայտնաբերվել մաքսանենգ թմրանյութը:

Նա ասաց, որ առայժմ քննություն է ընթանում, եւ քննության ավարտից հետո նոր պարզ կլինի դրա ճակատագիրը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728