Որպես կանոն օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակը վառողի անունը մինչեւ վերջին րոպեն պահվում է յոթ կողպեքի տակ:
Ո՞ւմ է այդ պատիվը վստահվել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Դա բացահայտել է ճանաչված հեռուստատեսային մեկնաբան, սկանդալային տարբեր պատմություններով հայտնի Քսենյա Սոբչակը, որն իր «Twitter»-ում գրել է. «Ինձ հայտնի են դարձել օլիմպիադայի բացման առաջին մանրամասները»: Սոբչակի համոզմամբ, խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպկրակը կվառի Ալինա Կաբաեւան»:
Ալինա Կաբաեւան գեղարվեստական մարմնամարզուհի է, 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ picstopin.com-ի