Azatutyun.am. Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։
Փաստաթուղթը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։
Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը չէր հրապարակվել։
Սարգիս Հարությունյան