Նիստում նախ ամփոփվել են 2013թ. ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքները և նախանշվել են 2014թ. ծրագրերը:
Այնուհետև Նախագահությունը քննարկել է դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի վոլեյբոլի դպրոցական հավաքականների թիմերի մարզչական անձնակազմի և մրցավարների ընտրության հարցերը: Նշանակվել են Պորտուգալիայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցելու համար թիմերի մարզիչները և խաղերը սպասարկող մրցավարական անձնակազմը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Մրցավարական հանձնաժողովի նախագահը ներկայացրել են Մրցավարական հանձնաժողովում կատարված աշխատանքները և նոր նախագծերը:
Նիստում հանձնաժողովի նախագահները հանդես են եկել զեկույցներով` իրենց մասով կատարած և նախատեսվող աշխատանքների մասին:
Քննարկվել են նաև այլ կազմակերպչական և ընդհանուր հարցեր:
Վոլեյբոլի ֆեդերացիա