Կիևի կենտրոնում այրել են «Ավտոմայդան»-ի ակտիվիստ Դմիտրի Բուլանովին ձերբակալելու որոշում կայացրած դատավորի մեքենան: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հիմնվելով ոստիկանությունում ունեցած իր աղբյուրի վրա:
Ըստ աղբյուրի, մեքենան այրողներից մեկին իրավապահների հաջողվել է ձերբակալել:
«Նա Վրաստանի 28-ամյա քաղաքացի է, որը երեք ամիս առաջ է եկել Ուկրաինա: Նրա մոտ հայտնաբերվել է դյուրավառ հեղուկով լցված երկու պլաստմասե շիշ, փալաս, կրակայրիչ: Ըստ նրա, նախօրեին ինքն ու իր ընկերը, որին այժմ փնտրում է ոստիկանությունը, անհայտ անձանցից ցուցակ են ստացել, որտեղ հասցեների և մեքենաների համարանիշներ են եղել, որոնք պետք է այրեին: Յուրաքանչյուր կատարված հանձնարարության դիմաց նրանց խոսք են տվել 300 հրիվնա»:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Դմիտրի Բուլատովին ձերբակալելու մասին որոշումը կայացվել էր հունվարի 24-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Սակայն հունվարի 22-ին նրան առևանգել էին: Նրան հայտնաբարել էին հունվարի 30-ին, կտտանքների բազմաթիվ հետքերով, ականջը կտրած:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ