Լրահոս
Օրվա լրահոսը

iPress. Եթե Ղրիմը անկախանա, ինքնըստինքյան կանցնի Թուրքիային. թուրքական թերթ

Փետրվար 01,2014 20:09

Թուրքական «Հյուրիեթ» թերթը գրում է, որ եթե Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ուկրաինայից անկախանա, ապա ինքնըստինքյան կհայտնվի Թուրքիայի տարածքում: Հայտնում է «Այ Պրես» լրատվականը՝ հղում անելով «Էպրեսո» առցանց հեռուստակայանին:

270 տարի առաջ Օսմանյան և Ռուսաստանի կայսրությունների միջև կնքված պայմանագրի համաձայն Ղրիմի թերակղզին Օսմանյան կայսրությունից անցնում է Ռուսաստանին, գրում է հոդվածագիրը.

«Սակայն [պայմանագրի] ամենաէական կետերից մեկն այն է, որ թերակղզին անկախություն չի հռչակի ու չի կարող անցնել երրորդ կողմին: Հակառակ դեպքում Ղրիմը պետք է վերադարձվի Թուրքիային», – պնդում է հեղինակը՝ նշելով, որ Սովետական Միության փլուզումից հետո Ղրիմը վերադարձնելու իրավունք Թուրքիան արդեն ուներ, սակայն այն ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալը, հաշվի առնելով Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները և աշխարհում ուժերի վերաբաշխումը, առաջ չքաշեց այդ դիրքորոշումը:

Վերը նշված պայմանագիրը կնքվել է 1783թ. ապրիլի 19-ին Աբդուլ Համիդ Առաջինի և Եկատիրինա Մեծի միջև:

Ուկարինայում տեղի ունեցող դեպքերից հետո սկսվել է արծարծվել Ղրիմի անկախանալու հարցը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Թուքերին ավելի լավ է մտածել թե ոնց են արաբներին մտցնելու իրանց սրի տակ: Ւսկ Ղրիմի հարցով, թուրքերը ավելի շուտ իրանց ծոծորակը կտեսնեն, քան թե Ղրիմը Ռուսաստանից անջատ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728