Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչները կստանան իրենց հագուստները

Փետրվար 01,2014 17:33

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ դատական կարգադրիչների հասանելիք համազգեստները պահեստում չկան, չեն տրամադրվում, քանի որ կարգադրիչների անվան դիմաց ստորագրվել են եւ «ստացվել»: Մեկ կարգադրիչի հագուստը իր հատուկ միջոցներով  կազմում է 120 000 ՀՀ դրամ:

Aravot.am –ի հարցին, թե արդյոք տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ճի՞շտ է, որ ծառայողական քննություն է սկսվել հագուստների անհետացման հետ կապված, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը պատասխանեց . « Սահմանված կարգի համաձայն՝ 2014թվականի հունվարի 29-ից սկսվել է դատական կարգադրիչների համազգեստների և հատուկ միջոցների հատկացման գործընթացը: Նույն կարգի համաձայն մինչև փետրվարի 28-ը բոլոր դատական կարգադրիչները կստանան իրենց հասանելիք համազգեստը և հատուկ միջոցները: Ի պատասխան Ձեր հարցադրմանը, հայտնվում է, որ դատական դեպարտամենտում սույն հարցի կապակցությամբ որևէ դիմում, բողոք, դժգոհություն չի ներկայացվել, հետևաբար ծառայողական քննություն կատարելու անհրաժեշտություն չի եղել»:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728