Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային գոտում գտնվող հատվածը

Փետրվար 01,2014 16:45

 Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով  ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։

Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս  եղանակային պայմանները,կատարել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգումը։

Վերջին օրերի առատ ձնհալի հետևանքով  ակտիվացել են սողանքային երևույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում  նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ,  ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից  նշված ճանապարհահատվածում իրականացվել են վերանորոգման, մասնավորապես, լցվել է  ավազակոպճային խառնուրդ և կատարվել հարթեցման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները  կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728