Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողների միության նախագահը կարծում է, որ տրանսպորտի գինը չի թանկանա

Փետրվար 01,2014 16:21

Ավերակ. այսօր՝ փետրվարի 1-ին, այսպես բնութագրեց Երեւան քաղաքի տրանսպորտի վիճակը սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Պարոն Պողոսյանը առաջարկում է տրանսպորտի կառավարման կազմակերպաիրավական տեսակը փոխել.

«Պետք է լինի այնպես, ինչպես շատ ու շատ եվրոպական երկրներում՝ բաց բաժնետիրական ընկերություն, որը կլինի ե՛վ պատասխանատու, ե՛ւ սեփականատեր: Բաց բաժնետիրական ընկերություն նշանակում է՝ ցանկացած քաղաքացի կարող է գնել բաժնետոմսեր եւ մասնակից լինել: Իսկ սկզբունքը հետեւյալն է՝ կեսով սեփականությունը կլինի քաղաքապետարանինը, մյուս կեսով՝ կլինի այն մարդկանց, ովքեր այսօր շահագործում են տրանսպորտը եւ տիրապետում են միավորները»:

Ըստ պարոն Պողոսյանի՝ այս տարբերակով Երեւանի տրանսպորտը կաշխատի ավելի արդյունավետ, կունենա շահույթ, եւ ոչ թե տրանսպորտի գինը բարձրացնելու հարցը կառաջանա, այլ՝ հակառակը: Արմեն Պողոսյանի կարծիքով՝ թե՛ տրոլեյբուսը, եւ թե՛ մետրոն վտանգված են.

«Ո՞ւր է մեր տրամվայը, ո՞ւր է մեր տրոլեյբուսը. Մեր տրոլեյբուսը գտնվում է հոգեվարքի մեջ եւ շատ շուտով չի լինի: Այդ մի քանի տրոլեյբուսները, որ վազում են, դա ծաղր է, դա տրանսպորտ շահագործելու ձեւ չէ: Մեր մոլորակի վրա չկա մի քաղաք, որտեղ մետրո կառուցեն ու չընդլայնեն: Մետրոն ստեղծման օրվանից մի մետր չի կառուցվել, այդպիսի քաղաք, այդպիսի տնտեսվարում չկա մոլորակի վրա: Մետրոն նույնպես մեռած վիճակում է. Երկու վագոնով մետրո չեն շահագործում»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ուղեվարձի հարցը քննարկող հերթական նիստի ընթացքում կբարձրան՞ա տրանսպորտի գինը, պարոն Պողոսյանը պատասխանեց, որ կարծում է այդ նախաձեռնությունը կմեռնի.

«Մոտակա ժամանակներում սա գնում է դեպի մարում եւ մոռացության կտրվի, որովհետեւ այդ դիմադրությունը շատ կարեւոր էր: Ընթացքը վերլուծելով՝ կարծում եմ տրանսպորտի գինը չի թանկանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728