Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան նպաստը չեն ստացել, կոմունալ վարձերը չեն կարողանում մուծել

Փետրվար 01,2014 15:11

Գումարները կվճարվեն փետրվարի 15-ին

Սովորաբար ընտանեկան նպաստի գումարները վճարվում են  տվյալ  ամսվա 22-27-ը:  Հունվարն ավարտվեց, սակայն այդ  ամսվա ընտանեկան նպաստի գումարները սոցիալապես անապահով ընտանիքներին  չեն վճարվել:

Այդ կապակցությամբ մենք  Տավուշի մարզի բնակիչներից դժգոհության  բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել: Նշված պատճառով սոցիալապես կարիքավոր ընտանիքներն   հնարավորություն չունեն մուծելու  բնական գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսային  ծառայությունների դիմաց:  Մանավանդ, որ ամանորից հետո նշված  ծառայությունների գումարը, այլ ամիսների համեմատ, ավելի մեծ թիվ է կազմում:

Զանգահարեցինք աշխատանքի եւ  սոցիալական հարցերի  նախարարություն: Նախարարության  լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գումարների վճարման ուշացումը կապված է  այն բանի հետ, որ կառավարության  հունվարի 30-ի նիստում է  հաստատվել  « 2014թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի, մինչեւ 2014թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու եւ մինչեւ 2014թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման  եւ  վճարման կարգը հաստատելու մասին» որոշումը եւ հավելեցին , որ փետրվարի 15-ին հունվար ամսվա ընտանեկան նպաստի գումարները կվճարվեն:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728