Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Նախկին նախագահները իրենց հարցերին պատասխան ստանալու իրավունք ունեն» (Տեսանյութ)

Փետրվար 01,2014 14:05

ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ երկրի ղեկավարությանը մասնակցած ցանկացած քաղաքական գործիչ՝ առավել եւս նախկին նախագահներն ու վարչապետներն իրավունք ունեն արտահայտվելու երկրի կառավարման վերաբերյալ, հարցեր հնչեցնելու եւ ակնկալելու իրենց հնչեցրած բովանդակային հարցերին բովանդակային պատասխաններ, որոնք հասարակությունը պետք է լսի, տեսնի, քննարկի եւ վերլուծի: Այս համատեքստում է նա դիտարկում վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյան-կառավարություն հրապարակային հեռակա բանավեճը: Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ ինչպես Քոչարյանը, այդպես էլ Տեր-Պետրոսյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իրենց բարձրացրած բովանդակային հարցերի պատասխանները պետք է հստակ ստանան: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի հավանական վերադարձին քաղաքականություն, ապա Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ դեռ շուտ է այդ մասին խոսելը, սակայն Քոչարյանն ունի իր հետ համագործակցած եւ համագործակցելու պոտենցիալ ունեցող քաղաքական ուժեր:

Իսկ արդյոք ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է առաջադրվել 2018թ. նախագահական ընտրություններին՝ այս հարցին ՕԵԿ ղեկավարը պատասխանեց հարցով՝ հիմա 2014-ի սկիզբն է, չէ՞, դուք գիտե՞ք, թե ձեզ հետ 2014-ի վերջին ինչ կպատահի: Ու այս պատասխանը միանգամից բերեց մեկ այլ հարցի՝ 23 տարի հետո ակնկալվող բարձր կենսաթոշակների մասին, որոնց համար այսօրվանից մեր երիտասարդներին ստիպում են հրաժարվել իրենց աշխատավարձի մի մասից: Պարոն Բաղդասարյանը համամիտ է, որ կենսաթոշակային բարեփոխումների հարցը լայն եւ խորը քննարկման տեղիք ունի, սակայն նաեւ վստահ է, որ այլընտրանք չկա այդ բարեփոխումներին: «Մեր երկրում բազմաթիվ մարդիկ կան, որոնք պատրաստ են հինգ տարին մեկ անգամ հինգ հազար դրամով ծախել իրենց ձայնը, ուզո՞ւմ եք ամեն ամիս նրանցից այդ հինգ հազար վերցնել ու նա ձայն չհանի՞»,- զարմանում է ՕԵԿ ղեկավարը եւ ասում, որ բարեփոխումները լուրջ քննարկման տեղիք ունեն: «Որոտան» ՀէԿՀ վաճառքը ՕԵԿ նախագահը գնահատում է որպես «փայլուն գործարք»՝ համարելով, որ 180մլն դոլարի ամերիկյան ներդրումը մեր տնտեսության մեջ շատ տեղին էր: Իսկ կառավարությունից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում:

Մանրամասները՝ տեսանյութում.

  

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սրա ասածներից կարելի է գալ հետևության, որ երկիրը փրկելու ոչ մի հնարք չկա։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728