Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը` մոտ 20 մ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Վ.-ին, ուղևորներ՝ 1980 թ. ծնված Հ. Մ.-ին և 1980 թ. ծնված Ա. Խ.-ին (Թբիլիսի քաղաքի բնակիչ), ովքեր հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: