ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. ծրագրերին, պատասխանելով լրագրողների հարցերին ՀԱՊԿ-ի արձագանքներին՝ սահմանի վրա կատարվող իրադարձություններին, ասաց, որ ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան պարբերաբար ասում է ռազմական գործողությունների եւ ռազմական սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ՝ «նա միշտ էլ դա ասում է, հո չի՞ կարող ամեն հերթական պատահարից հետո, որքան էլ դա ցավալի լինի, անդրադառնա եւ դատապարտի»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ինչ վերաբերում է նույն հարցի վերաբերյալ Մինսկի խմբի մշտական «կեղծ հավասարակշռող» դիրքորոշմանը, պարոն Բաղդասարյանն ասաց, որ Մինսկի խմբի դերը ոչ թե մի կողմի գործողությունները դատապարտելն է, այլ հաշտության եզրեր բերելը, այնպես որ, որքան էլ մենք ցանկանանք եւ որքան էլ արդարացի լինի՝ Մինսկի խումբը չի կարող միակողմանի դատապարտել Ադրբեջանի գործողությունները, նման սպասումները «սնանկ» են:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի՝ ադրբեջանամետ գործունեությանը, ապա ԱԱԽ քարտուղարը նկատեց, որ բացի ՀԱՊԿ անդամ լինելուց, Ղազախստանը բազմաթիվ այլ միջազգային կառույցների անդամ է՝ Ադրբեջանի հետ մեկտեղ, բացի այդ ունի բազմաթիվ երկկողմ ծրագրեր՝ Ադրբեջանի հետ, եւ չի կարելի ակնկալել, որ ՀԱՊԿ անդամ լինելով՝ նա չպիտի իր ազգային պետական շահը հետապնդի:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ