ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11 :30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով:
Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն