Ոստիկանությունը արձագանքում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ մի ոստիկան անցորդներից է գումար խնդրում՝ Երեւանից մարզ հասնելու համար:
«Բացառված է նման բան»,- Aravot.am-ին ասաց ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե ո՞վ է ոստիկանական համազգեստով ոստիկան ներկայանում, դուք դա ոստիկանի հեղինակությունը գցելու քա՞յլ եք համարում, ասաց. «Իրականությանը չի համապատասխանում»:
Պարոն Մալխասյանից նաեւ հետաքրքրվեցինք` քննությո՞ւն են անցկացրել, թե կարծիք է հայտնում, նա նորից կրկնեց. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև