Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նա թեւը սուր կտրող գործիքով վնասել էր:
Aravot.am-ի տեղեկություններով Էրեբունի բուժհիմնարկում գիշերը բուժօգնություն ցույց տալուց հետո նրան կրկին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան:
Կալանավորն ունի հոգեկան խնդիրներ, եւ իր արարքը պայմանավորված էր հոգեմետ դեղերը ուշացնելու հետ:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ կալանավորը վատացավ, եւ նրա համար հրավիրվեց շտապօգնություն:
Կարդացեք նաև
«Զվարթնոց» օդանավակայանի «էքսպերանտո» սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանը մեղադրվում է նույն սրճարանի աման լվացողին ուրագով հարվածելու համար:
Կալանավորի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանը քիչ հետո կտեսակցի իր պաշտպանյալին, նա ասաց, որ մտադիր է ասուլիս հրավիրել:
Ռ.Մ.