Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթապտղի պաշտետ

Փետրվար 01,2014 14:10

«Առավոտը» սկսում է նոր շաբաթօրյա շարք՝ «…Նաեւ հացիվ»: Այս բաժնում մենք կներկայացնենք հետաքրքիր, յուրօրինակ եւ հեշտ պատրաստվող բաղարդատոմսեր:

Ձիթապտղի պաշտետ

Այս ուտեստը ոչ միայն համեղ է, երկար է պահպանվում, այլեւ շատ հարմար է առաջիկա պահքի համար: Ինչպես նաեւ լավ տարբերակ է սառնարանում «մոռացված» ձիթապտուղներից «ազատվելու» համար:

Ձիթապտղի պաշտետի համար մեզ անհրաժեշտ է ձիթապտուղ՝ այնքան, որքան ունեք, որքան մնացել է տարայի մեջ, կամ եթե հատուկ պաշտետի համար եք գնում, ապա՝ մեկ տուփ: Կախված ձիթապտղի քանակից՝ 1-2 պճեղ սխտոր (սխտոր չսիրողները կարող են ուղղակի չավելացնել այն, դրանից պաշտետը շատ չի տուժի), 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, եթե ունեք՝ մեկ թեյի գդալ կապար (каперсы), ըստ ճաշակի կարելի է ավելացնել նաեւ կծու չիլի պղպեղ՝ թարմ, մարինացված կամ աղացած:

Եթե ձիթապտուղը կորիզով է, կորիզահան արեք: Ցանկալի է օգտագործել մի քանի տեսակի ձիթապտուղ՝ կանաչ, սեւ, կալամատա: Սակայն կարելի է պատրաստել նաեւ միատեսակ զեյթունից: Ի դեպ, կորիզով ձիթապտուղն ավելի համեղ է, եւ այն շատ հեշտ է կորիզից ազատել լայնաշեղբ դանակի օգնությամբ, ընդամենը հարկավոր է դանակը լայնությամբ դնել ձիթապտղի վրա եւ ձեռքի ափով ուժեղ սեղմել (տես՝ լուսանկարում): Հնարավոր է, որ սկզբից մեկ-երկու հատիկ «փախչի» ձեզնից, բայց մի քանի անգամ փորձելուց հետո կտեսնեք, որ շատ հարմար է այդպես կորիզահան անել զեյթունը:DSCN4976 DSCN4979

Կորիզահան ձիթապտուղը, կապարները, սխտորը, ձիթապտղի յուղն ու կծու պղպեղը անցկացրեք մսաղացով, կամ հարեք բլենդերով: Պաշտետը պատրաստ է, լցրեք այն ապակե տարայի մեջ: Այն շատ համեղ է՝ հացի կամ կրեկերի վրա քսված, վրան լոլիկի բարակ շերտ դրված՝ որպես նախուտեստ կամ նախաճաշիկ: Բացի այդ, այս պաշտետից կարելի է քսել բլիթի խմորների վրա եւ դնել ջեռոց, կունենաք ձիթապտղով բլիթներ: Ի դեպ, պաշտետը սառնարանում կար ելի է պահել 1-2 շաբաթ: Բարի ախորժակ:

DSCN4980

DSCN4981

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728