Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական մոլորությունը

Փետրվար 01,2014 14:00

Հայաստանում սխալ եւ անարդար բաները շատ են: Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են: Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը եւ բնակչության մեծ մասը: Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»: Դա, իմ կարծիքով, պատրանք է:

Եթե ինչ-որ բան ինձ չի պատկանում, ինչպե՞ս ես կարող եմ վստահ լինել, որ դրա իրական տերը մի օր որոշում չի կայացնի` այդ բանը ուրիշին հանձնելու: Եթե Ղարաբաղի հարցը իրականում Ռուսաստանի հարցն է, ինչպես կարծում է Զորի Բալայանը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Ռուսաստանը ինչ-որ պահի, իր շահերից ելնելով, մեր հայրենիքի այդ մասը չի փոխանցի Ադրբեջանին: Երբ ժամանակին մենք մեր խնդիրները լուծելու իրավասությունը տվեցինք Կրեմլում նստած բոլշեւիկներին, նրանք նպատակահարմար գտան Կարսն ու Արդահանը հանձնել Թուրքիային, իսկ նույն Ղարաբաղն ու Նախիջեւանը` Ադրբեջանին:

Մեղադրել դրա համար «ռուսներին» անարդար է` նախեւառաջ այն պատճառով, որ Կրեմլում ոչ միայն ազգությամբ ռուսներ էին նստած, այլեւ հրեաներ, հայեր, ինչպես նաեւ մի վրացի, որի չարագործություններն, ի դեպ, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ջանասիրաբար փորձում է արդարացնել՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց զգացմունքները: Այն տարիներին Կրեմլում նստած մարդկանց մեղադրելը նույնպես անիմաստ էր՝ նրանք իրականացնում էին իրենց երկրի քաղաքականությունը:

Պետք է մեղադրել Հայաստանում այն ժամանակ ապրող եւ հատկապես իշխող հայերին, որոնք հանձնեցին իրենց երկիրը Կրեմլին` որպես «անվտանգության երաշխավորի»: Այդպիսով` եթե Ղարաբաղն ու Հայաստանը քո պետությունները չեն, եթե «անվտանգության նկատառումներով» որոշում ընդունելու իրավունքը տալիս ես ուրիշին, ապա մի՛ զարմացիր, երբ այդ «ուրիշը» ինչ որոշում ուզի` ընդունի: Ճիշտ նույն պատճառով ներքին խնդիրներն էլ չեն լուծվի, որովհետեւ ինչ-որ բանի դու կարող ես հասնել միայն քո՛ երկրում, ոչ թե ուրիշի:

Ահա թե ինչու եմ ես գտնում, որ Հայաստանի անկախությանը, ըստ էության, դեմ դուրս եկած գործիչները սխալվում են: (Բիզնես շահերը, մաֆիոզ կապերը ես մի կողմ եմ դնում: Դրանք կան, բայց կա նաեւ անկեղծ մոլորություն): Նրանք, իհարկե, չեն խոստովանի, որ դեմ են անկախությանը, կասեն, որ պարզապես կողմ են ռազմավարական գործընկերոջ հետ խորը եւ բազմակողմանի համագործակցությանը, կասեն նաեւ, որ կատարելապես անկախ երկրներ աշխարհում չկան եւ այլն:

Ուրեմն մնում է համբերատար բացատրել մեր մոլորյալ եղբայրներին, թե որտեղ են նրանք սխալվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (35)

Պատասխանել

  1. Վահան says:

    Երանի այն մարդուն, ով կկարողանա բացատրել մեր մոլորյալ եղբայրներին եւ հասնել հաջողության: Անձամբ ես` չեմ կարող, որովհետեւ այդ մարդկանց մեջ այնքան խորն է նստած վախը, անբացատրելի վախը առ ամեն ինչ, որ չեն էլ ուզում որեւէ բան լսել: Ապացույց` խնդրեմ: Փորձեք հայ ժողովրդի գոնե մի 10 տոկոսին բերել այն համոզմանը, որ 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂԻՄ ԱԽ համատեղ որոշման արդյունքում Ղարաբաղը մաս կազմեց ՀԽՍՀ-ն, որը ամրապնդվեց թե՛ 1990թ. մայիսի 20-ին կայացած ՀԽՍՀ ԳԽ պատգամավորների ընտրություններով` երբ մենք պատգամավորներ ունեցանք նաեւ Ղարաբաղից, եւ թե՛ 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրով: Աշխարհը դա ընդունեց ու ոչ ոք չասեց, հո՛պ, հայեր, էս ի՞նչ եք անում, ո՞նց եք պատգամավոր ընտրում ձեզ չպատկանող տարածքից, այսինքն Ղարաբաղից: Ասել է թե` աշխարհը ճանաչեց Ղարաբաղը որպես ՀՀ-ի մաս: Հիմա հարց, ինչի՞ց վախեցանք ու հիմա էլ` ինչի՞ց ենք ազգովի դողում, որ հետագա ոչ մի համապետական միջոցառման Ղարաբաղը չմասնակցեց ու չի մասնակցում: Ինչո՞ւ հրաժարվեցինք մե՛ր իսկ նվաճումից, 1991թ. սեպտեմբերի 2-ին ինչո՞ւ մեզնից անջատեցինք Ղարաբաղը (իսկ այդ ժամանակ Ղարաբաղը հաստատ Ադրբեջանի կազմում չէր) ու հիմա էլ ինչ-որ անկապ խաղեր ենք խաղում, թե ո՞նց լուծենք ու ո՞վ լուծի Ղարաբաղի հարցը: Ի՞նչ հարց, եթե մենք այդ հարցը լուծել վերջացրել էինք: Նույնը ռուսական` այսինքն ոչ հայկական դպրոցների հարցը, նույնը եւ ազգային ու տնտեսական ցանկացած այլ հարց: Մենք ոչ միայն մոլորյալ ենք, այլեւ վախկոտ: Դրանից չի հետեւում, թե ուրիշները մոլորյալ չեն ու քաջ են: Բայց դա ինձ չի հետաքրքրում: Նրանք ուրիշ են: Ինձ մենքն է հետաքրքրում:

  2. Ռուբեն says:

    Հեղինակի վերջին նախադասության մեջ նշվող մոլորյալ ընկերների այն մասը, որոնք կարծես թե ժամանակ առ ժամանակ հիշում են Նժդեհի անունը, արժեր, որ հիշեին նաև նրա հետևյալ խոսքերը.

    Մինչեւ հիմա բարեգործներ եւ հովանաւորներ ենք փնտռում – հիւանդ
    ենք, թոյլ եւ տհաս մտահոգեպէս:
    Սրանից յետոյ զինակիցների մասին պիտ խօսենք, որովհետեւ հոգով
    առողջանալ, արիանալ ենք ուզում:
    Զինակիցներ եւ ոչ բարերարներ – այդ նշանակում է, թէ հայն արի է եւ
    ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտռում: Քաջի իրա-
    ւունքն է դա, նրա, որ վճռել է մենակ յաղթել եւ զինակցում է միայն աւելի
    հեշտ յաղթելու համար:
    Արի՜ ժողովուրդ – սրա՜ն են միայն զինակցում, ձեռք մեկնում պետու-
    թիւնները: Հասկանանք եւ այս ճշմարտութիւնը:
    Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն` յաղթահարել
    սեփական սարսափը:
    Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն
    առարկայօրէն տեսնել, պատկերացնել:
    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

  3. Hakob says:

    Ինչպես միշտ Արամի ելույթը – դա սովորական պոլիտեխնիկցու պապլավոկյան անկախական ելույթ է, հիմնված է պատմական փաստերի բացարձակ չտիրապետման, ու դրանց ըստ հավեսի խեղաթյուրման վրա: Ասեմ ընդամնեը մեկ ՓԱՍՏ: Եթե Ռուսական 1920-ին բանակը չմտներ Հայաստանը, ապա մենք լավագույն դեպքում ասորիների պես կապրեքին ասենք Ադրբեջանի տարածքում:

    • barevdzez says:

      Ռուսը ինչ արել ա, իր պետական շահերից ելնելով ա արել: Թուրքիայից իր համար ա տարածք գրավել, ոչ թե մեր համար: Թե այն ժամանակ, թե հիմա ռուսը թքած ունի նրա վրա թե մենք ինչ ենք ուզում, ու դա բնական է: Ինչի ռուսը պետք է մեր շահերի մասին մտածի?

      Հետաքրքիր է իմանալ, եթե ռուսներն ու Ռուսաստանը այդքան լավն են, իսկ արևմուտքր այդքան վատը, ինչի Կանադայի փոխարեն Ռուսաստան չեք գնացել?

      • Hakob says:

        ինչի է տրկացված ու ունեզրկված ժողովուրդը գոնւմ “կանադա՞” և ոչ թե Ռուսաստանը՞: շատ պարզ պատճառով, որովհետև “կանադան” թալանեց պարտված Ռուսաստանին /ու նաև մանցած սովետական երկրներին/ ու հիմա թալանը ստեղ է: ու ով որ անցնում է “կանադական” ֆիլտորվ, որպես ավելի պատրաստված ստրուկ, նա “բախտ” է ունենում օրվա հացի խնդիր չունենալ, իհարկե իհաշիվ “կանադակն” կոլոնիաների:
        Այսինքն մենք ստեղ ուտում ենք էն, ինչ որ թալանեցին տարան նաև մեր երկրից: Ապացուցված է. որ 1991-ից հետո, 6 տարվա ընթացքում միայն Ռուսաստանից Արևևմտյան Եվրոպա է տարահանվել 800 միլիարդի արժեքներ: պատկերացրու թե ինչքան է տարահանվել ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա /այսպես կոչված “ռուս օլիգարխների” – աենք Բերեզովսկի ու Աբրահամովիչ և այլն… հիմանական գումարները իզուր չէ որ Մեծ Բրիտանիայում է, այիսնք նրանց իրականում անգլիացիների պաստավնոյ մարդիկ են, որոնք ժամաբնակին երդվեցին անմնացորդ ծառայել անգլիական թագին /:

        Սենց մեծ թալան ոչ հռոմեացիք էին արել ,որ անգամ մոնղոլ թաթարները իրանց հորդաներում…

        Հ.Գ. Իմիջայլոց ասեմ, որ հենց հիմա Հայաստանի հարավը բռնաբարում ու ավիրում է կանադական մայնինգ ընկերությունը: Իսկ անցիալ տարի արքայազն Չառլը իրա դրածո Արմեն Սրասյանի հետ իրա ոտքով եկավ համոզվեց ու իրանց ոսկու հանքում ամեն ինչ կարգին է՝ ու գնաց…

        • Արսեն says:

          Դե դրան մի քանի անգամ արդեն պատասխանել եմ, ոնց հավեսդ չի պրծնում ամեն անգամ նույն բաները գրես?..)))…

        • barevdzez says:

          Այո, այսօր կանադացիները դեռ ուտում են 6 տարվա ընթացքում Ռուսաստանից թալանած 800 միլիարդի իրենց բաժինը: Հետաքրքիր է, իսկ մինչև էդ սարսափելի թալանը, մինչև ԽՍՀՄ փլուզումը ինչ էին ուտում?? Երևի իրար էին ուտում)) Չէ, բայց վատ չէր ստացվում, սովետից ավելի լաաավ էին ապրում:

  4. Վալոդ says:

    Սովետական Միությունում 70 տարի շարունակ բուծվում էր մի յուրահատուկ տականք արարած: Երբ սերուցքը պակասեց, կապանքներն արձակվեցին՝ անկախացանք: Կապանքներից դուրս պրծած տականքը 23 տարի է ինչ շարունակաբար մղվում է առաջին պլան, իսկ սերուցքը գրեթե անհետացել է տեսադաշտից: «Վերադարձրեք մեզ մեր կապանքները, սանձահարեք մեզ ու այս տականքին»: Այսպես կարելի է բնութագրել այսօրվա մտածելակերպը: Մի գուցե ինչ որ մեկը մեզ անիծե՞լ է, որ երբեք չճաշակենք մարդավայել կյանք: Չեմ կարծում: Պարզապես շա՜տ երկար ժամանակ է պահանջվում 70 տարվա վերքերը բուժելու համար:

  5. Ruben says:

    Եթե պորուչիկ Հովհան Խան-Կոտուրսկին ժամանակին «խուզեր» գյուղատնտեսության եւ աշխատանքի նախարար Սեմյոն Լազարյեւիչի պոչը ու փոխգնդապետ Ալեքսանդր Շնեուրը մակարդակ ունենար, հերթական անկախության ղեկը չէինք վստահի մեր «մոլորյալ եղբայրներին»:
    Քսան տարեկան, բայց դեռ բարուրում:

  6. Hakob says:

    ինչ՞ անկախության մասին է խոսում այստեց հոդված գրողը: Այն անկախության, որի ժամաանկ մեր գլխովոր օրենքը գրված է “վենետիկում”, ոևի հիման վրա մեր վարչապետը, լինելով անհգլո-սաքսերի դրածո – ուղղակիորեն ղեկավարվում է ու կատարում է “միջազգակին” “վալյուտային” “հիմնադրամնի” հրամանները՞:
    էլ չեմ խոսում եմր երկիրւ խոշտանգող “արևմտյան” կոռպոռացիաների մասին, որոնք ուղղակիորեն ստրկացոնմ են ժողովրդին՞:
    Մեր այսպես ասած “անկախ” երկիրը նախ ստրկացվախ է “միջազգային” երկևր- անգլո-սաքսերի կողմից, իսկ քաղաքացիները ամենօրյք ուղղակի ստրկացվում են այդ նույն անգլո-սաքսերի տնտեսական միավորների կողմից…
    ողբամ այսպիսի “անկախույան” համար:

    արսնք դեռ հերիք չեն, մեկ էլ զավթված ու ստրկացված մամուլն էլ ամբողձ օրը համոզում է, թե տեսեք ինչ երջանիկ եք, ու հիմա Ռուսները ձեզանից խլեխու են այդ երջանկությունը:

    Մեր ԲԱԽՏԸ ուղղակի բերեց, որ Ռուսաստանը համաձայնեց մեզ մտցնել իր Բուրգի մեջ, որպես լիիրավ անդամ:
    Ու ինչքան էլ երգեք, մեկա ա էլ ձև չունենք պատմության անիվը շուռ տալու հետ: շատ թույլիկ եք ազգային ազատագրակամն շարժման դեմ, որ գլխավորում է մեր իմաստուն, փորձառու ու ժողովրդի վրա հիմնվող Նախագահը:

    • Արսեն says:

      Կարդացի քո գրածը, և վախով նայեցի օրացույցին..))).. Մի պահ ինձ թվաց թե, այնտեղ տեսնելու եմ 1917 թիվը… Մտածեցի, որ հեսա կմիացնեմ հեռուստացույցը և կտեսնեմ ուղիղ ռեպորտաժ՝ ինչպես են Կրոնշտադտի նավաստիները գրոհում Ձմեռային պալատը…)))…
      Հետո, բնականաբար, գալու է Ստալինը և երկիրը «մաքրի» « ժողովրդի թշնամիներից»…)))…
      Ցիկլից դուրս աիր Hakob։ Միթե քո մտածողության կրողները այնքան ուժեղ են, որ կկարողանան երկրորդ անգամ վերագործարկել ցիկլը?
      Չեմ ուզում հավատալ….

  7. Rafael says:

    Գարեգին Նժդեհը Հիտլերի բանակի հետ գալիս էր Հայաստանը գրավելու,մեր պապերի դեմ էր գալիս,իսկական հերոսների,փառավոր հերոսների,հայրենիքի պաշտպանների,ովքեր ոչ միայն հետ մղեցին Նժդեհի ու Դրոյի նմաններին այլ նրանց հոգևոր հայրերին՝ֆաշիստներին հենց Բեռլինում նսեմացրեին ու այսօր այդ մարդկանցից մեջբերումները անձամբ ես դիտարկում եմ,որպես վիրավորանք հասցեագրված 20 միլիոնից ավել նահատակներին։ Պատմություն է պետք իմանալ և լինել արդարամիտ և մի փոքր հարգանք ունենալ իրական հերոսների նկատմամբ և նախապես խնդրում եմ զանգեզուրով չհեղեղեք այս էջը,քանզի ոչ մի դեպքում Հիտլերի կողմից կռվելը չի արդարացվում։

    • Hakob says:

      չգիտեմ.. չգիտեմ… պատմությունը շատ իրարամերժ է:
      Հայտնի փաստ է միայն, որ Նժդեհը ռուսական բանակի գեներալ էր: Նա չթողեց Զարգեզուրի վրա իրագործվեր անգիական պլանը, ու այն պահեց պահպանեց այնքան, մինչև եկան ռւոսկան զորքերը ու նա Զարգեզուրը հանգիստ խղճով հանձնեց ռուսական զորքերին:
      Հայտնի է, որ պատերազմի ժամանակ նա ընդամենը ազատագրում էր հայ ռազմագերիներին, այսիքնը նրան կարող ենք դիտարկել մի յուրահատուկ Շկիռլից: /եթե/ իհարկե ցանկություն լինի/
      Հայտնի փաստ է նաև, որ պատերազմից հետո նա ԻՆՔՆԱԿԱՄ վերադարձավ Ռուսաստան, ու հանդիպեց Ստալինի հետ: Հետո իր մանցած կյանքը անցկացրեց Ռուսաստանում:
      Այսքանը, իսկ մնացածը դեղին մամուլ է:
      Հիմա էսքանի հիմնան վրա ես ավելի հակված եմ, որ Նժդեհը իրականում հայ հերոս է, քանի որ նա փրկեց իրականում Հայաստանը անգլո-սաքսերի յաթաղանից, ինչից չփրկվեց մեր մյուս մեծ հերսը -Ստեփան Շահումյանը:

    • Արմեն says:

      Բայց այդ մի խոսքը լավ ասեցիք ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ, բայց ախր բացարձակ չգիտեք;
      Իսկ չիմանալ ու մեկնաբանել, դա արդեն առանց մեկնաբանությունների….

  8. Rafael says:

    Этот марш не смолкал на перронах,
    Когда враг заслонял горизонт.
    С ним отцов наших в дымных вагонах
    Поезда увозили на фронт.
    Он Москву отстоял в сорок первом,
    В сорок пятом — шагал на Берлин,
    Он с солдатом прошёл до Победы
    По дорогам нелёгких годин.

    Припев:
    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём в священный бой!

    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём в священный бой!

    В священный бой!!!

    Шумят в полях хлеба.
    Шагает Отчизна моя
    К высотам счастья,
    Сквозь все ненастья —
    Дорогой мира и труда.
    К высотам счастья,
    Сквозь все ненастья —
    Дорогой мира и труда.

    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём в священный бой!

    В священный бой!!!

  9. Լավատես says:

    Քաղաքականության մեջ, ինչպես բնության օրենքն է, չկան լավ ու վատեր, կան թույլեր եւ ուժեղներ (հոգով, ուժով, գաղափարով, խելքով), եւ ուժեղները օգտագործում եւ/կամ ուտում են թույլերին:

  10. Akhpar says:

    «Мы живем, под собою не чуя страны,
    Наши речи за десять шагов не слышны,
    А где хватит на полразговорца,
    Там припомнят кремлевского горца.
    Его толстые пальцы, как черви, жирны,
    И слова, как пудовые гири, верны,
    Тараканьи смеются усища
    И сияют его голенища.

    А вокруг него сброд тонкошеих вождей,
    Он играет услугами полулюдей.
    Кто свистит, кто мяучит, кто хнычет,
    Он один лишь бабачит и тычет,
    Как подкову, дарит за указом указ:
    Кому в пах, кому в лоб, кому в бровь, кому в глаз.
    Что ни казнь у него — то малина,
    И широкая грудь осетина.»
    Осип Мандельштам. Ноябрь, 1933.

  11. Վահան says:

    Տեսնես ուրիշ այլ ազգի մեջ կա՞ն էսքան իրարամերժ աշխարհընկալում ունեցողներ…….Hakobը Կանադայում ա..բայց տեսնես ինչ գործ ա անում…իսկ Rafaelը՞…..

    • Hakob says:

      աբեր, ավելի շատ մտածի, թե ինչ են անում հրանտակերները Հայաստանում, այլ ոչ թե ինչ եմ ես անում ստեղ: Հրանտակերները քո ու իմ տան մնացորդներն են քանդում, ամեն օր, ստեմատիկաբար , ու բարձելով վագոնները պասլատ անում “արևմուտք”:

    • Մարգար Մախսուդյան says:

      Դատելով ժամային գոտուց, այդ ՛՛Կանադան՛՛ գտնվում է ՀՀԿ գրասենյակի հարևանությամբ կամ նույնիսկ ներսում:

      • Արսեն says:

        …))))… «Հայրենիքի» «աչալուրջ պաշտպանները» երբեք չեն քնում… Չէ, որ «անգլո-սաքսոնական» ոսոխը գիշեր- ցերեկ դավեր է դյութում, և մտածում է ինչպես թալանել երկրագունդը…)))… Պուտինյան Հայաստանը վտանգի մեջ է, …)))…

    • Ռուբեն says:

      Վահան ջան, շատ դիպուկ ասացիր, երևի մեր ազգի հիմնական պրոբլեմը եղել և մնում է հենց մեր իրարամերժությունը: Դրա բոլոր պատճառները գտնելու համար արժե շատ ջանքեր գործադրել: Գտնելու դեպքում միգուցե մեզ հաջողվի կամք ցուցաբերել և մեր մեջից արմատախիլ անել այդ ինքնապայթուցիչը:
      Երբ հեդադարձ հայացք ենք նետում մեր պատմությանը (իհարկե, նկատի չունեմ փուչ պատմաբաների գրածը` օտարի պատվերով), ապա բախտորոշ ժամանակահատվածներում սովորաբար մենք շատ հեշտ տանուլ ենք տվել մեր դժվար ձեռքբերածը: Նման պահերին որպես կանոն` մեր իրարամերժությունը վերաճած և հասած է լինում ինքնաթշնամանքի: Իսկ դրսի ուժերն այդ ժամանակ առանց մեծ ջանքերի օգտագործել են հարմար պահը` մեր կարևորագույն հարցերն իրենց ձեռնտու ձևով լուծելու համար:
      Ի՞նչ ենք անելու այս անգամ:

  12. Garry says:

    կարդում եմ ու համոզվում, որ խմբագրի կողմից նշված ,,մոլորվածները,, բավականին մեծ թիվ են կազմում…
    ինչ ասեմ, հասկանում եմ, որ քաղաքականության մեջ անվտանգության դոկտրինա հասկացողություն գոյություն ունի, բայց մեր դեպքում այն աղավաղված է և ըստ էության` նույնիսկ դոմինանտ չէ: Ցավոք այս հանգամանքը տարիներ շարունակ շատերը չեն ըմբռնել, հիմնականում մոլորվելով սովետական տարիների համառ գաղապարախոսությամբ, իսկ հետագայում` դաշնակցական գլխավոր ,,թուրքը մնում է`թուրք,, լոզունգի ազդեցության տակ դառնալով խոցելի թիրախ, որպեսզի հանրապետությունում բոլոր կարևորագույն հարցերի լուծումները /այդ թվում անկախության/ ստորադասվեն անվտանգության դոկտրինային: Եթե մի րոպե պատկերացնենք, թե մենք ընդհանրապես անհասու ենք ,,կոռուպցիա, պետություն, ազատականություն, միություն,, /ամենատարբեր/ բառերի իմաստներն ըմբռնելու, ապա գոնե անզգա չենք մեր մաշկի վրա զգալու այդ ,,անվտանգության դոկտրինա,, կոչվող և հաճախ կիրառվող գործառույթի վնասակար հետևանքները… Մի խոսքով` մարդիք տասնյակ հազարներով լքում են իրենց երկիրը, հիմա` անվտանգության դոկտրինա չկա դրա համար են լքում, թե կա` դրա համար….

  13. Կարո Մելիքյան says:

    Ցավոք սրտի,ստրկամտությունը մեզ մոտ դեռ հաղթահարված չէ։Դարեր շարունակ մարդը,ժողովուրդները ձգտել էն ազատության ու անկախության,սակայն շատ քչերին է հաջողվել,գոնե հոգեպես ազատ ու անկախ լինել։ Մարդկության պատմության անիվը շարունակում է իր պտույթը….ստրկատիրություն,բռնապետություններ,քաղաքական ավանտյուրաներ…Ամեն մի իրավիճակից մյուսին անցնելու ժամանակ,ոչ ոք չի ցանկացել իր դիրքերը հեշտ ու հանգիստ զիջել մյուսին՝սա մի խառնակ ժամանակաշրջան է ,որից մենք այդպես էլ դեռ դուրս չենք եկել։Այն 70 «բոցաշունչ» շնչահեղձության տարիմերը անցել էն,բայց կարոտախտի արձագանքները շարունակվում էն։…..Սա,մի քիչ նման է,կոպիտ ասած,ընտանիքի այն թույլ տզամարդուն,որ կնկա փեշի տակ իրեն ավելի ապահով է զգում ( ապահով Հայաստան)։Խորհրդային ամբողջատիրությունից ( ԽՄԿԿ)-ի «փեշի» տակից դուրս էնք եկել,բայց այդ «երանելի» ժամանակները չենք մոռացել՝նորից «փեշեր» ենք ման գալիս,որ մտնենք տակը,մենք անկախությունը չգիտենք ինչ՞բան է,եւ այն, չենք իմանում ինչ անենք,ինչով՞ կարելի է ուտել (եթե այդ ընթացքում մեզ չուտեն)։ Սա նման է այն բանին,որ ասենք,կոմպյուտերից հեռու մարդուն ՝նվիրես գերհզոր կոմպյուտեր, ինչին՞ է պետք նրան.նա դրան կվերաբերվի այնպես՝ ինչպես մենք այժմ վերաբերվում էնք անկախության հետ։Այսինքը, պետք է ԲԱՆԻՄԱՑ մարդկանց տալ հնարավորություն,ցանկացած գործիք ճիշտ օկտագործան համար։

  14. Արսեն says:

    Ա. Աբրահամյանին.
    Հոդվածի վերաբերյալ։
    Արդեն ուշ է։ Չվերադառնալու կետը ( точка невозврата) Հայաստանը, իր իշխանության հետ, արդեն անցել է։ Իրադրությունը շտկել ԴԵՌ կարող է, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ։ Կարող է, բայց…. չի ուզում։

  15. Հայուհի says:

    Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
    Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ, —
    Դո՜ւք, որ դարեր երկար, հազարամյակներ,
    Ուրուների նման անկերպարանք
    Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
    Օտար խարույկներից հայցել ոգու կրակ, —
    Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
    Չեք ծնել և ո՜չ մի խոհ սերունդների համար —
    Ո՞ ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
    Օ, դո՜ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա…
    Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
    Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
    Հազար երանգներով իրենց դեմքը ներկած, —
    Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
    Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
    Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
    Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա,
    Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին —
    Ոչնչության սերմեր, անխոհության,
    Թշվառ անհողության և աղապատանքի,
    Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,
    Սնել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի…
    Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո, —
    Վերջին ասպետները մեր խեղճության խորին,
    Սնված նախնիների անհողության կաթով, —
    Օ՜, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի, —
    Այն ի՛նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,
    Որ սերմանել եք դուք երկրներում օտար,
    Եվ ո՞ր, և ո՞ր, և ո՞ր նպատակի շողով
    Ձգտել եք կյանքը մեր անմխիթար
    Հանել ափունքներից այն սև ու ապերջանիկ,
    Նշել սերունդներին ուղի պայծառ, —
    Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն —
    Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ…
    .. Եղիշե Չարենց – ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, Չարենցի մոտ ամեն ինչ ասված է: Պետք է պարզապես ուշադիր կարդալ: Շնորհակալություն արդիական մեջբերման համար:

  16. Rafael says:

    Պարոն Աբրահամյան կխնդրեի Ձեզ մեր հարգելի զրուցակիցների համար փոքր պատմական էքսկուրս կազմակերպել՝պարզաբանելով Դրոի ու Նժդեհի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին,կարծում եմ շատ հետաքրքիր կլինի բոլորին լսել Ձեր տեսակետը այդտեղ,իհարկե հասկանալի է,որ դա բուն թեմայի հետ քիչ է առնչվում,այնուամենայնիվ մոլորության ֆակտորները այս հարցի շուրջ ներկայացվող մի շարք տարբերակներում նույնպես բավարար են։Մեծ հաճույքով կցանկանայի իմանալ Ձեր մոտեցումը,ամբողջական և գնահատողական։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Ռաֆայել, չեմ կարող Դրոյի ու Նժեհի հարցում հանդես գալ որպես փորձագետ: Հայտնի է, որ Դրոն համագործակցել է նացիստների հետ: Այսօրվա դաշնակացականները պնդում էր, որ նա անում էր դա՝ նաեւ հայ ռազմագերիներին փրկելու համար: Երկուսն էլ, իմ տպավորություամբ, պատմության մեջ խաղացել են թե դրական եւ թե բացասական դեր՝ երկրորդը, հավանաբար, ավելի մեծ չափով վերաբերում է Դրաստամատ Կանայանին: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ պատմական դեմքերին ու իրադարձություններին «սեւ» կամ «սպիտակ» ներկայացնելը սխալ է: Կարծում եմ, որ Դուք էլ կարող եք այստեղ դնել օգտակար հղումներ, որպեսզի թե ես եւ թե մնացած ընթերցողները խորացնեն իրենց գիտելիքները:

  17. Sokrat Arakelyan says:

    Եվրոմայդան դիտելիս

    Անկեղծ, միտս է գալիս՝

    Կուզենայի «Խոխոլ» լինել,

    Ոչ թե «Խաչիկ» հարմարվող

    «Խոխոլ» -ի տեղ ՀԱՅ կարդացեք

    «Խաչիկ» -ի տակ … հասկացաք

    Ուր էք տանում երկիրը մեր

    Ինչ եք անում ազգիս հետ

    Քսանհինգ տարի դեռ չի անցել

    Ուրացել եք քաջերին`

    Նրանց թափած արյունը

    Մեր պապական սարերին:

    Տուն էին ուզել նրանք կառուցել

    Բոլոր հայերի համար,

    «Միացում» են նրանք գոչել՝

    «Ազատ – Անկախ – Հայաստան»

    Տեսեք ուր ենք հիմա հասել՝

    Վերադարձանք «Գյուլիստան»:

    Բայց ինչու ենք զարմանում, որ

    Նույնը չարինք նախորդ անգամ,

    Երբ կնքվեցին թղթերն այն,

    Հիշատակի օրերին …

    Էլ չեմ խոսի այս մասին

    Նամուս, թասիբ տվինք գահին

    Հիշենք էլի նման դեպքեր՝

    Գարնան սկիզբը այն տարվա,

    Տասը ջահել հասցրիք շիրմին:

    Զենք դրեցիք ազգի տակին

    Աստղեր, պաշտն բարձր ստացաք

    Էջ շրջեցիք, առաջ անցաք

    Քսանյոթն էլ եկեք հիշենք,

    Ճիշտէ՝ պետք էր դրանից սկսենք

    Երբ երազած Պետությունը՝ պարտքի տեղ դարձրինք

    Ավագ «եղբոր» սեփականությունը:

    Շատ լավ գիտեք ով է սարքել

    Բայց լռում եք խոհեմ, խոհեմ:

    Որը ասեմ, որը թողեմ

    Կտրիչ, Բենթլի, Օֆշորասեր

    Որոշ մարդիկ ելան ոտքի,

    Իսկ մյուս կողմից հազար «Չուլկի»

    Ավելի շատ «մենթեր» ունենք

    Քան ազատ ՔԱՂԱՔԱՑԻ

    Կրծող, Գալուստ, Գերմանացի

    Մեկը մյուսից «արիացի»

    Քավոր, խնամի, բարեկամ,

    Դաշնակցական վահան -դեսպան

    Տուրիկին չմոռանամ… Ախ Հայաստան, Հայաստան

    Կայսրաստանի ֆորպոստ բոստան

    Հինգ տոկոսից ենք կառչել

    Բոլոր չորսն էլ միավորվել:

    Էդ չորսն էլ գիտենք ովեն՝

    Առյուծի Էգ, խելոք Պապի … մնացածին չեմ թվարկի

    Պետությունն են տանուլ տվել

    Հիմա «տոկոսն» է մնացել

    Արտագաղթը կերավ ազգս

    «Ղարաբաղցիք» են մյուս կողմից:

    «Ղարաբաղցիք» ասելով ՝ միտքս նորից հասկացաք

    Իսկ եթե դեռ չհասկացաք ՝ երկրորդ Վիշապին հիշեք՝

    -«Տղամարդ եմ ման գալիս ես» նրա խոսքերն այս հիշարժան

    Կմնան մեզ հավերժ պատգամ

    Սխալվումես ԱԶԳ Հայկական

    Սրանք ոչինչ չեն տա քեզ

    Եթե ուզումես փրկվես

    Նոր ՀԵՐՈՍ պետք է ծնես

    Ինքդ բախտդ ձեռքդ վերցնես

    Եթե մինչ այդ չսփռվես:

  18. Rafael says:

    Շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար,ուղղակի նշեմ որ թեման հատկապես հետաքրքիր է ներկայումս,քանզի Ուկրաինա կոչվող՝ առայժմ դեռ գոյություն ունեցող պետությունը ներկայումս փոթորկվում է Ոևկրաինական համանման կերպարների հետևորդների ջանքերով, ի դեպ Յուշչենկոյի իշխանության օրոք Բանդեռայականների մոտեցումները և գաղափարախոսությունը խրախուսվում էր և փաստորեն կարողացան սերունդ կրթել,եթե կուզեք կերտել այդ գաղափարներով և հիմա Եվրոպական այդ հսկան՝Ուկրաինան ծնկի է իջել,մտածում եմ մի գուցե արժե ամեն ինչ իր անունով կոչել և մշտապես բոլորի գիտակցությանը հասցնել առողջ գաղափարները,որ մթությունից ցնդաբանություն չիջեցնեն և լույս աշխարհը չպղտորեն։Կա պետություն,պետականություն և օրենք։Կա կոնտրետ հողակտոր,որի վրա որոշակի քանականությամբ մարդիկ են ապրում և ենթարկվում կոնկրետ օրենքների և դրանից դուրս մյուս բոլոր երևույթները անօրինական են,հակապետական,կործանարար և այլն,ինչ անունով էլ դա կոչենք՝անարխիա,հայրենասիրություն,անջատվողականություն,իսկ սև ու սպիտակից բացի այլ պատկերները կամ գույները՝նման կարևորության հարցերում ըստ իս տեղին չեն,այսինքն այս կողմից կամ Բանդերան և մյուսներն են՝Հիտլերի գլխավորությամբ հերոսներ,կամ 20 միլիոնից ավել նահատակները և կենդանի վերադարձած հերոսները՝հաղթանակած բանակի գլխավոր հրամանատար Ստալինի գլխավորությամբ։ Ուկրաինայում ներկայունս Բանդերան է հերոս,հզորագույն, հաղթանակած Ռուսաստանում՝Ստալինն իր մարշալներով,Հայաստանում կարծես չեն կողմնորոշվել և դա անհանդստացնող է։

  19. Maxim says:

    Մի երկրում,՝ որտեղ բացարձակ սուտը և ստախոսությունը երկրի առաջին դեմքերի գաղափարական
    զենքն է, որը ծառայում է՝ հանուն թալանի։ Որտեղ՝ երկրի ամենակարևոր հարցի լուծումը դրված է թաղի խուժանի ուսերին։ Որտեղ՝ ժողովրդի մեծամասնությունը իրեն 5000 դրամով հանձնում է հինգ
    տարվա հերթական ստրկության, և այդ ժողովուրդը մեր հարազատ քույրերն ու եղբայրներն են, ծնողներն ու որդիները, ապա բոլոր մեկնաբանությունները ինչպես ասում են՝ ջուր ծեծել է։

  20. harut says:

    1920 – ին բոլշեւիկները մտան անկախ Հայաստանի բանակը կոտորելով ոչ թէ մեր սահմանները պաշտպանելու, անկէ վերջ փորձեցին ոչ թէ Հայաստանի սահմանները ընդարձակելու
    այլ սովետական միութեան ,,,, ընդհակառակն մեր փոքրիկ հայրենիքէն ընդարձակ տարածութիւններ անխղճօրէն բաժնեցին մեր հակառակորդներուն ( Արցախը-Նախիջեւանը-Ջավախքը-Սուրմալուն ,կարսն
    ու Արտահանը)- ով կրցաւ բերանը բանալ,, ?, Մեր լաւագոյն զաւակներ գնդակահարուեցան,աքսորուեցան,
    Մայրենի լեզուն փորձեցին սպաննել ,մասամբ յաջողեցան զայն վիրաւորելով եւ Ազգը երկուքի կիսելով։
    Միթէ իրենք ազատագրեցին Արցախը, ?ընդհակառակը զինամթերքը Ազերիներուն թողուցին որ մեր ժողովուրդը կոտորեն ,,, Ինչու այսքան կարճ է մեր յիշողութիւնը ?

  21. խաչատուր says:

    Վերջանում է այս տեսակը եվ դա բոլորիս աչքի առաջ իրականացող գործընթաց է: Հիմա հասանք վերջին ու քանի որ հասել ենք սարսափելի չէ, պարզապես ընթացք է որը նկատում ենք: Սա էլ երկրագնդի վրա ընթացող հազարավոր գործընթացներից մեկն է ու եկեք հայեր, այլեվս չգոռանք մենք, մենք էլի մենք եվ այդպես շարունակ…. Մեր մեջ այժմ ոչ մի հարգելու կամ գովելու հատկանիշ չկա, բացի անարժանների խրախճանքին հարմարվելը, եթե դա գովելու արժանի հատկանիշ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728