Երբեմն զարմանում ես մեր իշխանությունների անմտության ու անհեռատեսության վրա: Երբ երկրում լարված սոցիալական կացություն է, եւ ցանկացած փոքրիկ առիթ բողոքի հսկայական ալիք է բարձրացնում, երբ տնտեսական վիճակն օրեցօր վատանում է, իսկ արտագաղթն ահագնանում, թվում է՝ իշխանությունը պետք է խուսափեր դժգոհության նոր օջախներ ստեղծելուց: Ամեն ինչ պետք է աներ, որ ինչ-որ քայլերով մեղմեր իրավիճակն ու ապացուցեր, որ դեռ վաղ է իր վրա խաչ քաշելը: Սակայն մեր իշխանությունները, անխելք կապիկների նման, սղոցում են այն ծառի ճյուղը, որին նստած են: Ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի սրվի: Բոլորովին պարզ չէ, թե ինչի վրա է սրանց հույսը:
Մեր ժողովրդի քրիստոնեական համբերությա՞ն, իրենց տնօրինած ուժային ռեսուրսների՞, թե՞ միջազգային հանրության օգնության: Սակայն դրանց վրա հույս դնելը եւս խոսում է նրանց մանկամտության ու անհեռատեսության մասին՝ համբերությունը սահմաններ ունի, ամբոխի զայրույթի առաջ ոչ մի զենք ու զորք չի առնի, իսկ միջազգային հանրությունը, որպես կանոն, կանգնում է ընդվզող ժողովրդի կողքին: Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է մեր իշխանությունն այսքան խաղաղ, լկտի ու անամոթ: Գուցե պատճառն այն է, որ կարծում են՝ իրենց օրերը հաշվա՞ծ են, եւ մտածում են. ինչ կլինի՝ կլինի: Գուցե այնքան վստահ են, որ գնալու են, որ այժմ միայն գռփել-չռփելու մասի՞ն են մտածում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակոււմն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Բացարձակ ճշմարիտ մեկնաբանություն է։ Միայն պետք է կրկնել այն՝ ինչ հաճախ կրկնվում է։
Իշախնություն ասած ոհմակում հավաքվել են՝ գազանային բնազդով՝ մարդանմաններ։