Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևան – Սևան ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում բուք է

Փետրվար 01,2014 10:15

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան – Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու  Մեղրու լեռնանցքում` բուք:
Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի,  Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի,  Նոյեմբերյանի,  Տավուշի, Սիսիանի,  Գորիսի, Կապանի և  Մարտունու  տարածաշրջաններում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

                                                        ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728