Gendproc.am. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: