Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընթացակարգով է լուծվելու ադրբեջանցի ընտանիքի ապաստանի հարցը. Գագիկ Եգանյանը պարզաբանում է. news.am

Փետրվար 01,2014 00:31

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալությունը քաղաքական ապաստան խնդրելու վերաբերյալ ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքից դեռ դիմում չի ստացել: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ եթե անձը պատկանելիության կամ մշտական բնակության երկրում ունի հետապնդումների կամ հալածանքների վտանգ՝ քաղաքական համոզմունքների, սոցիալական որեւէ խմբի պատկանելու, էթնիկական կամ ազգային պատկանելիության պատճառով եւ դիմում է ՀՀ-ին, ապա մեր երկիրը Ժնեւյան կոնվենցիայի, ինչպես նաեւ «Փախստականների մասին» ՀՀ օրենքով նման անձանց պաշտպանում է հնարավոր հալածանքներից՝ տրամադրելով ապաստան:

«Ապաստանը ենթադրում է ոչ թե կացարան, այլ դա պաշտպանության տեսակ է՝ երեք բնութագրիչներով: Առաջինը՝ այդ անձին տալիս են բնակության իրավունք, երկրորդ՝ չվերադարձնելիության սկզբունքի կիրառում, երբ իր կամքից անկախ որեւէ մեկը նրան չի կարող վերադարձնել իր ծագման երկիր, եւ երրորդը՝ որոշակի իրավունքներ տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նա պարզաբանեց, որ ապաստան տրամադրելու համար հատուկ ընթացակարգ կա, դիմումից հետո հարցազրույց է արվում ապաստան հայցողի հետ, տեղեկություններ է հավաքվում ծագման երկրի, իրավիճակի վերաբերյալ, այլ աղբյուրներից եւս ինֆորմացիա է հավաքվում, հարցումներ է կատարվում պետական մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ կրկնակի հարցազրույց է անցկացվում եւ արդյունքում ձեւավորվում է եզրակացությունը՝ արդյոք բերված հանգամանքները վկայում են այդ հետապնդումների, հալածանքի առկայության մասին, թե ոչ: Եթե այո, ապա նրան տրամադրվում է ապաստան եւ փախստականի կարգավիճակ, եթե ոչ, ապա՝ դիմումը մերժում են:

Միգրացիոն գործակալության պետն ասաց, որ տարբեր տարիներ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի ընտանիքը դիմել է ՀՀ-ին՝ քաղաքական ապաստան խնդրելու խնդրով:

Նա տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, 2000թ մինչեւ օրս քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով ստացել են 3000 դիմում, օրինակ՝ 2013թ դրանք 320 էին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728