Ցյուրիխում մեկնարկած «2014 Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում վարկանիշային առաջատարներ եւ հաղթողի գլխավոր հավակնորդներ Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը 40-րդ քայլում խաղաղ դաշն կնքեցին: Նրանք իրենց անվան դիմաց գրանցեցին 1,5-ական միավոր:
Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ զիջելով Հիկարու Նակամուրային: Բորիս Գելֆանդ-Ֆաբիանո Կարուանա պարտիան այս պահին դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի