Արդեն երկրորդ անգամ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Բուդաղյանների գործով դատական նիստը դատավորը հետաձգում է: Այսօր նույնպես հետաձգվեց՝ կրկին նույն պատճառաբանությամբ՝ դատավորը մեկ այլ կարեւոր ու անհետաձգելի գործով գնացել է խորհրդակցության սենյակ՝ վճիռ կայացնելու:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, իրեն այդ մասին այս անգամ էլ տեղեկացրել են վերջին պահին:
Պարոն Ալումյանն առանց մանրամասնելու միայն ասաց, որ այս հետաձգումներից վատ հոտ է առնում:
Հիշեցնենք, որ այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Նա բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումները, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ