Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը դադարեցնում մանդատը

Հունվար 31,2014 19:36

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գործունեության մանդատն ավարտվում է ս.թ. հունվարի 31-ին:

«Բարձր եմ գնահատում դեսպան Լեֆորի նվիրումն ու եռանդուն գործունեությունը  ժնևյան միջազգային քննարկումների համանախագահի կարգավիճակում և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում», ասաց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը: «Ֆիլիպն իր համբերատար աշխատաոճով և  հակամարտության կողմերի միջև  տարաձայնությունների լուծմանն ուղղված ջանքերի շնորհիվ շահեց կողմերի վստահությունը: Ակնկալում եմ, որ նույն մոտեցումը կշարունակվի իրեն հաջորդող պաշտոնյայի հետ»:

Եվրոպական միությունը խիստ հավատարիմ է Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը՝ Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահության համատեքստում և ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործընթացում ակտիվ մասնակցությամբ:

Եվրոպական միության կողմից առաջիկա շաբաթների ընթացքում կնշանակվի Ֆիլիպ Լեֆորին հաջորդող  պաշտոնյան, որը  կշարունակի այս խիստ կարևոր նշանակության հանձնառությունը:

 

Եվրոպական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031